Արթուր Դավթյանը Փաշինյանի աչքի գրո՞ղն է, թե՞ սրտի դատախազը (տեսանյութ)
Հայտնի գրող ՍերգեյԴովլաթովն ասում էր, որ պարկեշտ մարդն անպարկեշտից տարբերվում է նրանով, որ կեղտոտ գործեր է կատարում առանց էնտուզիազմի։
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անպարկեշտ մարդ է, քանզի մտել է իր կեղտոտ դերի մեջ մեծ էնտուզիազմով։ Նա դրանով շահել է Փաշինյանի սիրտը և գերել հեղափոխականների հոգիները։
Ելույթ ունենալով դատախազության աշխատողի օրվա ու դատախազության ստեղծման 101–րդ տարեդարձի կապակցությամբ՝ Նիկոլ Փաշինյանն ուշագրավ մտքեր է հայտնել։
Նա ասել է, որ դատախազության աշխատանքն իրեն գոհացնում է։
«Վերջին մեկ տարում դատախազությունն ի ցույց դրեց, որ նոր Հայաստանի դատախազությունն է»,– հայտարարել է իրեն ժողովրդի վարչապետ հռչակած Նիկոլ Փաշինյանը։
Իսկ մեկ տարի առաջ Դավթյանը լրիվ այլ գծի վրա էր։
Նախորդ տարվա ապրիլին Նիկոլ Փաշինյանին կալանավորելու միջնորդությամբ խորհրդարան մտած Արթուր Դավթյանը, փաստորեն, աչքի գրողից վերածվել է Փաշինյանի սրտի դատախազի։
Իսկ ինչո՞ւ է այդպես ստացվել։ Շատ պարզ։ Դավթյանն ընդունել է Փաշինյանի խաղի կանոնները և դարձել կամակատար։ Եթե նախկինում նա Փաշինյանին էր կալանավորում, ապա հիմա կալանավորում է Փաշինյանի հրահանգով։
Դավթյանը մեր օրերի Վիշինսկին է։ Վերջինս բոլշևիկների սրտի դատախազ դարձավ՝ մինչև այդ լինելով ցարական դատախազը, բոլշևիկներին դատողն ու Լենինին կալանավորելու որոշում տվողը։
Դավթյանը յենիչերիի ֆունկցիա է կատարում։ Նրան վերցրել են նախորդ իշխանություններից ու օգտագործում են։ Դավթյանն անպարկեշտ մարդու էնտուզիազմով ներգրավված է Ռոբերտ Քոչարյանի դեմ «կարված» գործում՝ անձամբ մասնակցելով դատական գործընթացներին։
Տեղին է հիշեցնելը, որ հետհեղափոխական սկզբնական փուլում քայլարածները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պահանջում էին գլխավոր դատախազի հրաժարականը։ Բայց հետո լռություն տիրեց։
Ակնհայտ է, որ Փաշինյանի ու Դավթյանի միջև գործարք է կայացել։ Դավթյանը պահում է աթոռը և հլու–հնազանդ ծառայում Փաշինյանին՝ կատարելով վերջինիս բոլոր ցանկությունները և քաղաքական պատվերները։ Փաշինյանի նոր Հայաստանում հենց այսպիսին պետք է լինի գլխավոր դատախազն ու դատախազությունը։ Դրա համար էլ դատախազությանը վեթինգ չի սպառնում։ Դրա համար էլ դատախազության դռներն ապօրինաբար չեն շրջափակվում։
Փաշինյանի «նոր» Հայաստանում պետական մարմինները շարժվում են ոչ թե օրենքով ու Սահմանադրությամբ, այլ «վոժդի» ցուցումներով։ Դավթյանն ընդունել է այդ բանաձևը և հանգիստ նստել տեղը։
Արթուր Դավթյանը Փաշինյանի աչքի գրո՞ղն է, թե՞ սրտի դատախազը (տեսանյութ)
Հայտնի գրող Սերգեյ Դովլաթովն ասում էր, որ պարկեշտ մարդն անպարկեշտից տարբերվում է նրանով, որ կեղտոտ գործեր է կատարում առանց էնտուզիազմի։

Հայկ Ուսունց