Կարծիք

01.07.2019 12:30


Եթե հանկարծ Նիկոլը տապալվի, Ադրբեջանը «ստիպված» կսկսի հրթիռակոծել Երևանը

Եթե հանկարծ Նիկոլը տապալվի, Ադրբեջանը «ստիպված» կսկսի հրթիռակոծել Երևանը

Գիշերը Իսրայելը նորից հրթիռակոծել է Սիրիան, այս անգամ՝ հենց Դամասկոսը: Ութ տարի առաջ սկիզբ առած ու մոտ կես միլիոն մարդու կյանք խլած իրադարձությունները, չգիտես՝ ինչու, մինչև հիմա համառորեն անվանվում են քաղաքացիական պատերազմ: Հիմա, երբ ռուսական ԶՈւ-երի օգնությամբ բուն Սիրիայում հանդարտեցվում է իրավիճակը, Իսրայելն արդեն ուղղակիորեն, առանց տարատեսակ մահմեդական արմատականներ ներգրավվելու, հարվածում է Սիրիային: Ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ է այդ ամենը մինչ օրս անվանվում քաղաքացիական պատերազմ:

Նիկոլն ու իր քայլարաստները հիմա նույն թեզը սկսում են զարգացնել Հայաստանում՝ «ներքին թշնամի», հիբրիդային պատերազմ և այլն... չէ, սա հիբրիդային պատերազմ չէ. սա հին ու բարի պատերազմ է, երբ հակառակորդը իր գործակալների միջոցով մեր մոտ հեղաշրջում է իրականացրել ու, պառակտելով հասարակությունը, իրար դեմ է հանում քաղաքացիներին, որ ստեղծվի քաղաքացիական պատերազմի պատրանք: Ու եթե հանկարծ Նիկոլը տապալվի, այ էդ ժամանակ նոր Ադրբեջանը «ստիպված» կսկսի հրթիռակոծել Երևանը...

Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը