Օրը մի քանի սուտ թիվ, մի սուտ պատմություն, մի նոր հիմարություն, մի նոր ձեռնածություն
Սիրելի՛ ժողովուրդ, և ուրեմն, կարող ենք արձանագրել...
Անհասկանալի է, թե ինչու է պետք ժամանակ առ ժամանակ` մաս-մաս ստել, այսպես կիսատ-պռատ, անգրագետ, անիմաստ ու անհիմն խոստումներ տալ և հայտարարություններ անել:
Չէ որ կարելի է այդ ամենի մասին միանգամից հայտարարել ու վերջացնել:
Օրինակ այսպես`
«Սիրելի՛ ժողովուրդ, և ուրեմն, կարող ենք արձանագրել, որ`
Հայաստանում տնտեսական մենաշնորհները վերացել են; Հայաստանում կոռուպցիա չկա; Հայաստանում տասնապատկվել են ներդրումներն ու զբոսաշրջիկները; Հայաստանում օլիգարխներ ու արտոնյալներ չկան; Հայաստանում ամուսնություններն ու ծնելիությունը շեշտակիորեն բարձրացել են; Հայաստանում կատարյալ խոսքի ազատություն է, մամուլը կատարյալ ազատ է; Հայաստանում գործում է կատարյալ անկախ արդարադատություն; Հայաստանում օրենքի առաջ բոլորը հավասար են; Հայաստանում մարդիկ ապրում են կատարյալ սիրո և համերաշխության մթնոլորտում; Հայաստանում բոլոր բարդ խնդիրները լուծվում են միայն ժողովրդի ակտիվ մասնակցությամբ; Հայաստանում ամեն ինչ որոշում է ժողովուրդը; Հայաստանում աշխատավարձերն ու թոշակները կտրուկ բարձրացել են` տասնապատկվել են; Հայաստանում աշխատատեղերը տասնապատկվել են; Հայաստանում բոլոր պաշտոնյաները ազնիվ են, խելացի, բանիմաց և անթերի; Հայաստանում այլևս վերացված է սուպերվարչապետական, ասել է թե` միապետական համակարգը; Հայաստանում տնտեսությունը կայուն և անշեղ, թռիչքաձև զարգացում է ապրում; Հայաստանում այլևս աղքատներ չկան; Հայաստանից այլևս արտագաղթ չկա, և կա աննախադեպ ներգաղթ; Հայաստանը աշխարհի ամենազարգացած, ամենահզոր, ամենաանվտանգ, ամենաբարեկեցիկ և ամենաառաջատար երկիրն է; Հայաստանի բոլոր գյուղերն ու քաղաքները ծաղկում ու բարգավաճում են; Հայաստանի ղեկավարները անսխալական, անմեղ հրեշտակներ են; Հայաստանում բոլորը երջանիկ են;
և վերջապես` Արցախը ճանաչվել է աշխարհի բոլոր երկրների կողմից, և միացել է Հայաստանին, նաև` վերականգնվել է պատմական Մեծ Հայքը:
Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ը Դ Ր Ա Խ Տ Ա Վ Ա Յ Ր է Ա Պ Ր Ե Ք Եվ Վ Ա Յ Ե Լ Ե Ք»
Այ այսպես է պետք...
Թե չէ ընկել են` օրը մի քանի սուտ թիվ, մի սուտ պատմություն, մի նոր հիմարություն, մի նոր ձեռնածություն... Հերիք է էլի` թող մի անգամ ասեն` վերջացնեն, ինչու են տանջում այս խեղճ ժողովրդին:
Իսկ եթե լուրջ, ապա` չի կարելի այդ աստիճան ապուշի տեղ դնել սեփական ժողովրդին, և անթաքույց, ընտանյոք հանդերձ` ծաղրել սեփական ընտրազանգվածին, և սուտ բարբաջել, թե` այս, կամ այն ապուշությունն անելը «հանրային պահանջ» է:
Օրը մի քանի սուտ թիվ, մի սուտ պատմություն, մի նոր հիմարություն, մի նոր ձեռնածություն
Սիրելի՛ ժողովուրդ, և ուրեմն, կարող ենք արձանագրել...
Անհասկանալի է, թե ինչու է պետք ժամանակ առ ժամանակ` մաս-մաս ստել, այսպես կիսատ-պռատ, անգրագետ, անիմաստ ու անհիմն խոստումներ տալ և հայտարարություններ անել:
Չէ որ կարելի է այդ ամենի մասին միանգամից հայտարարել ու վերջացնել:
Օրինակ այսպես`
«Սիրելի՛ ժողովուրդ, և ուրեմն, կարող ենք արձանագրել, որ`
Հայաստանում տնտեսական մենաշնորհները վերացել են;
Հայաստանում կոռուպցիա չկա;
Հայաստանում տասնապատկվել են ներդրումներն ու զբոսաշրջիկները;
Հայաստանում օլիգարխներ ու արտոնյալներ չկան;
Հայաստանում ամուսնություններն ու ծնելիությունը շեշտակիորեն բարձրացել են;
Հայաստանում կատարյալ խոսքի ազատություն է, մամուլը կատարյալ ազատ է;
Հայաստանում գործում է կատարյալ անկախ արդարադատություն;
Հայաստանում օրենքի առաջ բոլորը հավասար են;
Հայաստանում մարդիկ ապրում են կատարյալ սիրո և համերաշխության մթնոլորտում;
Հայաստանում բոլոր բարդ խնդիրները լուծվում են միայն ժողովրդի ակտիվ մասնակցությամբ;
Հայաստանում ամեն ինչ որոշում է ժողովուրդը;
Հայաստանում աշխատավարձերն ու թոշակները կտրուկ բարձրացել են` տասնապատկվել են;
Հայաստանում աշխատատեղերը տասնապատկվել են;
Հայաստանում բոլոր պաշտոնյաները ազնիվ են, խելացի, բանիմաց և անթերի;
Հայաստանում այլևս վերացված է սուպերվարչապետական, ասել է թե` միապետական համակարգը;
Հայաստանում տնտեսությունը կայուն և անշեղ, թռիչքաձև զարգացում է ապրում;
Հայաստանում այլևս աղքատներ չկան;
Հայաստանից այլևս արտագաղթ չկա, և կա աննախադեպ ներգաղթ;
Հայաստանը աշխարհի ամենազարգացած, ամենահզոր, ամենաանվտանգ, ամենաբարեկեցիկ և ամենաառաջատար երկիրն է;
Հայաստանի բոլոր գյուղերն ու քաղաքները ծաղկում ու բարգավաճում են;
Հայաստանի ղեկավարները անսխալական, անմեղ հրեշտակներ են;
Հայաստանում բոլորը երջանիկ են;
և վերջապես`
Արցախը ճանաչվել է աշխարհի բոլոր երկրների կողմից, և միացել է Հայաստանին, նաև` վերականգնվել է պատմական Մեծ Հայքը:
Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ը Դ Ր Ա Խ Տ Ա Վ Ա Յ Ր է
Ա Պ Ր Ե Ք Եվ Վ Ա Յ Ե Լ Ե Ք»
Այ այսպես է պետք...
Թե չէ ընկել են` օրը մի քանի սուտ թիվ, մի սուտ պատմություն, մի նոր հիմարություն, մի նոր ձեռնածություն...
Հերիք է էլի` թող մի անգամ ասեն` վերջացնեն, ինչու են տանջում այս խեղճ ժողովրդին:
Իսկ եթե լուրջ, ապա` չի կարելի այդ աստիճան ապուշի տեղ դնել սեփական ժողովրդին, և անթաքույց, ընտանյոք հանդերձ` ծաղրել սեփական ընտրազանգվածին, և սուտ բարբաջել, թե` այս, կամ այն ապուշությունն անելը «հանրային պահանջ» է:
Տգետապետություն
Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից