Փաշինյանի եւ իր «ջոկատի» կողմից իրականացվող արտաքուստ խառնիփնթոր, խորքում` լա՛վ էլ մտածված քաղաքականության մասին խոսելիս շատերը ասում են` ո՛չ ծրագիր ունի, ո՛չ գաղափարախոսություն։
Մի տարի, կես տարի առաջ, երբ Արցախի ղեկավարության հետ տեղ-տեղ «տաք» դրսեւորումներ ունեցող սառը պատերազմի կոճակը դեռ չէր սեղմել (ինչի շնորհիվ դարձել է ադրբեջանական մամուլի սիրելին), եւ «տնտեսական հեղափոխության» սայլը տեղից դեռ չշարժած` չէր հայտարարել դատական համակարգում «հեղափոխություն» սկսելու մասին, ես էլ էի այդպես մտածում։
Բայց այն հետեւողականությունը, որով, մի կողմից, մեթոդաբար հարվածում է Արցախի դիրքերին, շարունակում ատելություն եւ թշնամանք տարածել` բաժանելով հասարակությունը սեւերի ու սպիտակների, հայաստանցիների ու ղարաբաղցիների, շփման գծում «սադրանքներ հրահրող դավադիրներ» փնտրելով, կոպտորեն միջամտելով Արցախի ներքին գործերին եւ հրապարակավ նսեմացնելով Արցախի բոլոր երեք նախագահներին, մյուս կողմից, համառորեն` առանց հետ նայելու, առաջ է տանում դատական համակարգը ոչնչացնելու «գործընթացը», կասկածի տեղ չի թողնում. սա նախապես պլանավորված, հաշվարկված ծրագիր է, որի նպատակը Հայաստանը եւ Արցախը «փուլ առ փուլ» թուլացնելն է եւ արտաքին սպառնալիքների առջեւ խոցելի դարձնելը։
Ովքեր են այդ ծրագրի արտաքին մոդերատորներն ու շահառուները` դժվար չէ «գուշակել». Սորոսի հայաստանյան գրասենյակի անմիջական ներգրավվածությունը դատավորների վեթինգի եւ անցումային արդարադատության ինստիտուտների տեղայնացման գործում, Բոլտոնի շահագրգիռ հետաքրքրությունը Ղարաբաղյան կարգավորման գործընթացը «սուբստանտիվ բանակցությունների» փուլ տեղափոխելու հարցում եւ ադրբեջանցիների ոգեւորության ճիչերը խոսում են իրենց փոխարեն...
Ո՞վ ասաց, թե Փաշինյանը ծրագիր չունի

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից