Կյանքը միշտ պայքար է՝ պայքար է հնի ու նորի, չարի ու բարու, մաքրության ու կեղծիքի, ճիշտ և սխալի, լույսի և խավարի միջև:
Պայքար է նաև քաղաքականությունը:
Ներկայիս վարչապետը՝ Նիկոլը, կերակրեց մեր ժողովրդին՝ «Նոր Հայաստան»-ով, բայց սիրելի՛ հայրենակիցներ, եկեք վերլուծենք, ի՞նչն է նոր, եթե իրականում «Հին Հայաստանն» է մեզ բերել Նիկոլը, ի՞նչն է նոր, եթե ողջ պետական համակարգը բաժանված է երկու խմբի՝ Լևոն Տեր-Պետրոսյան և «Բաց հասարակության հիմնադրամ», ի՞նչն է նոր, եթե դուք մեզ բերել եք հինը՝ ղարաբաղցի-հայաստանցի, սևեր-սպիտակներ, ոչմիթիզականներ-հող հանձնողներ: Այս պառակտող հայտարարություններն առաջին նախագահի հայտնի գործելաոճն է, իսկ դա՝ մնացել էր «Հին Հայաստանում»:
«Նոր Հայաստան»-ը մեզ այցելել է դեռ 1997 թվականից, երբ մեր պետությունը սկսեց գրանցել շա՜տ բարձր հաջողություններ՝ բոլոր ոլորտներում, ցանկության դեպքում՝ կարող եմ թվարկել: Այնպես որ, դուք՝ ձեր գործելաոճով Հայատանը հետ եք մղել առնվազն 25 տարի, հերի՛ք է ստեք, կա՛նգ առեք:
Հ.Գ. «Նորի խոստումով, կբերենք ձեզ հինը»,-ձեզ սազական կարգախոս է, կարող եք օգտագործել:
Իրականում «Հին Հայաստանն» է մեզ բերել Նիկոլը

#կոնսենսուս_մինուս_մեկ
Հայկ Աթոյանի ֆեյսբուքյան էջից