Կարծիք

29.06.2019 15:35


20, թե 30 տարի. կոդավորման խորհուրդը

20, թե 30 տարի. կոդավորման խորհուրդը

Անկախությունից հետո մենք շատ նվաճումներ ենք ունեցել՝ ղարաբաղյան հաղթանակ, ճգնաժամային պահերին ֆենոմենալ միասնականության դրսևորումներ, պետական ինստիտուտների կայացում՝ հատկապես բանակ, տնտեսական բլոկադայի և ծանրագույն լոգիստիկական խնդիրների պարագայում ավելի լավ տնտեսություն, քան նման խնդիրներ չունեցող հետխորհրդային շատ երկրներում կա։

Նաև ունեցել ենք պետական հանցագործություններ՝ 1995-1996 թվականներին հիմնված ընտրությունների կեղծման ինստիտուտ, որը մեզ չի թողել զարգանալ, և որի արդյունքում խաթարվել է իրավական և տնտեսական կյանքը, սովետական հիմնարկների ոչնչացում, թալան, քաղաքական սպանություններ, ազատ մամուլի ճնշում և այլն, որոնց ամենաբուռն տարիները եղել են հենց 90-ական թվականները։ Նաև կրիմինալ տարրի մուտքը քաղաքականություն և պետական ինստիտուտներ, որը սկսվեց հենց 1995-ին, երբ հեղինակազրկված իշխող ուժը աջակցության համար դիմեց կրիմինալին՝ ցանկացած եղանակով իշխանությունը պահելու համար։ Շատերը դա չեն հիշում, որովհետև տարիքով փոքր են եղել։

Ինչու եմ սա ասում։ Այսօր մարդիկ 2 մասի են բաժանվել՝ գործող իշխանության կողմնակիցները պնդում են, որ մեր «դժբախտությունները» սկսվել են 20 տարի առաջ, իսկ մինչ այդ ամեն ինչ հարթ է եղել, և մյուսները, որոնք տարբեր մոտիվացիաներից ելնելով՝ հիշեցնում են, որ մեր «դժբախտությունների» պատճառն ավելի խորն է, և հանցագործությունները սկսվել են 90-ականներին։

Ինչպես տեսնում եք, վիճելի տարեթիվը ոչ թե 2008 թվականների դեպքերն են, այլ 1998-ը, երբ Տեր-Տեր-Պետրոսյանը Վազգեն Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կողմից հեռացվեց իշխանությունից։

Հիմա հարց՝ ինչո՞ւ նոր իշխանությունը, ում համար հին ու նոր Հայաստանների տարանջատման սահմանը 2018 թվականն է, նման հուզումնալից կերպով է արձագանքում 20 կամ 30 տարիների խնդրին. չէ՞ որ իրենց համար դա Հին Հայաստանն է, և նման հարցն իրենց չպետք է հետաքրքրեր։ Արդյոք դա կապ ունի՞ Տեր-Պետրոսյանի հեռացման պատճառի՝ Արցախի խնդրի լուծման հետ կապված տարանջատման հետ։

Ինչևէ, 20 կամ 30 տարվա հետ կապված տեսակետով կարելի է կողմնորոշվել, թե ով որ դիրքում է գտնվում, և այդ դիրքը հաստատ նոր կամ հին Հայաստանի հետ կապ չունի։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը