Եգիպտոսում խոզի գրիպից մեկ շաբաթում 20 մարդ մահացել է, 800-ը հիվանդացել է
Անցած շաբաթում Եգիպտոսում խոզի գրիպով հիվանդացել է 800 մարդ, իսկ 20 հիվանդ մահացել է։ Այս մասին երեքշաբթի հաղորդել է երկրի Առողջապահության նախարարությունը։
Անցյալ տարվա հոկտեմբերից մինչ այժմ А/H1N1-ով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 15 հազ.-ի։
Եգիպտոսը А/H1N1 հարուցչից հիվանդացածների և մահացածների թվով 2010թ. աշխարհում առաջին տեղն է զբաղեցրել։ Այնուհետև գալիս են Ինդոնեզիան և Վիետնամը։
Եգիպտոսի Առողջապահության նախարարության տվյալներով՝ ռիսկային խմբում են երեխաները, հղի կանայք, ինչպես նաև սրտի խրոնիկական հիվանդություն ունեցողները և շաքարախտով հիվանդները։ Քաղաքացիների այդ խմբերը պետք է հատկապես ուշադիր լինեն իրենց առողջության նկատմամբ և հարբուխի կամ մրսածության առաջին իսկ նշանների դեպքում անմիջապես բժշկի դիմեն։