Վրաստանում տեղի ունեցած քաղաքական ու քաղաքացիական հուզումներն անմիջական ազդեցություն ունեցան տնտեսության վրա: Նախ` առաջին հերթին արժեզրկվեց (գործընթացը դեռ կանգ չի առել) ազգային վճարամիջոցը: Լրագրողական հնարք-բառապաշարով ասած՝ լարին պատմական ամենացածր արդյունքն արձանագրեց: Վրաստանի ազգային բանկի հայտարարած փոխարժեքը (2.83 լարի՝ 1 դոլարի դիմաց), այնուամենայնիվ, մի փոքր ավելի ցածր է, քան առևտրային բանկերի տարադրամի գնման գինը (2.84-2.89):
Լարիի փոխարժեքի տատանում արձանագրվել էր նաև մայիս ամսին: Վրացական վիճծառայությունը նույնիսկ հայտարարել, էր, որ այն բացասական ազդեցություն է ունեցել առաջին հինգ ամսվա տնտեսական աճի վրա (աճի սպասված 4.9 տոկոսի փոխարեն արձանագրվել է 4.7):
Վրաստանում, ի տարբերություն մերզանում ընդունված տնտեսական ակտիվության գործակցի, հաշվարկները ներկայացվում են տնտեսական աճի ցուցանիշով: Վրաց մասնագետները տնտեսական աճի ապահովման ոլորտներն, ըստ կարևորության, այսպես են դասակարգում` անշարժ գույքի շուկայի աշխուժացում, ծառայությունների, առևտրի, հյուրանոցային ու ռեստորանային ոլորտների աճ, ապա` շինարարություն և վերամշակող արդյունաբերություն: Այսինքն, որոշակի իմաստով, ինչպես մեր պարագայում, Վրաստանի տնտեսության աճը տնտեսության իրական հատվածով չի պայմանավորված: Բայց մեր հարևանի դեպքում ֆինանսական հատվածը, հավանաբար, պակաս վերահսկելի է, և քաղաքական գործընթացներն անմիջական ազդեցություն ունեն ֆինանսական վիճակի և լարիի փոխարժեքի վրա: Հավանաբար, սրանով է բացատրվում այն, որ թե՛ ֆինանսական ոլորտի պետական առաջին դեմքերը, թե՛ տնտեսության կոնկրետ ոլորտի հասարակական կազմակերպությունների ղեկավարներն անընդհատ մեկնաբանում են կատարվող գործընթացները և փորձում որևէ կերպ մեղմել տնտեսական ցնցումները: Այ սա էական տարբերություն է մեր համեմատ:
Հարևան երկրի իշխանությունները նույնիսկ ճգնաժամի սուր պահին չեն փորձում բնակչությունից թաքցնել բացասական ազդակներն ու գործոնները, որոնք սպառնում են երկրի տնտեսական կյանքին: Վրաստանի ազգային բանկը, բանկի ղեկավարն անձամբ պարբերաբար հայտարարություններ են տարածում՝ առանց թաքցնելու, որ վատացել է երկրի միջազգային ներդրումային դիրքը, որ կատարված դեպքերը նկատելի բացասական հետևանք են ունենալու վճարային հաշվեկշռի վրա: Քաղաքական ուժերը լարիի արժեզրկման ընթացքում պահանջում են, որ ազգային բանկը տարադրամի լրացուցիչ խմբաքանակ հանի շուկա:
Բանկի ղեկավար մարմինը հաղորդագրություն տարածեց, որ ասվում է, որ նման իրավիճակում տարադրամի լրացուցիչ խմբաքանակը չի լուծի խնդիրը, այլ պարզապես կհետաձգի բացասական գործընթացները, որոնք հայտարարվել են անխուսափելի: Բացատրության տեքստում նշվում է, որ նման եզրակացության հանգել են Ադրբեջանի, Ղազախստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի օրինակների վերլուծությամբ: Ֆինանսական ղեկավարությունը, հետագա ծանր զարգացումներից խուսափելու նպատակով, երկրի բնակչությանը կոչ է անում ֆինանսական ճգնաժամի պարագայում վարկեր վերցնել այն վճարամիջոցով, որով եկամուտ ունեն: Պաշտոնական բացատրությունների մեջ չի թաքցվում ափսոսանքը:
Լարին Վրաստանի համար բարեհաջող էր սկսվել: Միայն տուրիզմի գծով աճը տարվա առաջին հինգ ամսվա կտրվածքով գնահատվում էր 101 մլն դոլար: Տուրիզմի ազգային գործակալության տվյալներով՝ օտարերկրյա զբոսաշրջիկների քանակն ավելացել էր 14.2 տոկոսով: Իսկ հիմա երկրի վարչապետը, բանկի նախագահը, խոսելով տուրիզմի մասին, նշում են, որ առաջիկա ամիսների ընթացքում տուրիզմը 200-300 մլն դոլարի պակաս կունենա: Ավելին՝ ասվում է, որ նման կրճատում չի եղել անգամ 2014-15թթ.:
Տուրիզմի ազգային գրասենյակի տվյալներով՝ ռուս զբոսաշրջիկների 60 տոկոսն արդեն չեղարկել է հյուրանոցների ու կացարանների պատվերները: 1.5 մլն զբոսաշրջիկի ցուցանիշով հպարտացող Վրաստանը հաստատ փորձելու է կոնկրետ լուծումներ գտնել: Մինչդեռ առայժմ գերիշխողն ավելի ծանր հետևանքների սպասումն է:
2018թ. մեր հարևաններն արտահանել են 203 մլն դոլար արժեքի գինի: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ արտահանման 62.3 տոկոսն իրացվել է Ռուսաստանում: ՌԴ-ից թույլ ակնարկ կա հնարավոր արգելքի մասին:Իսկ մենք ուշադիր պիտի հետևենք դրացի երկրում կատարված գործընթացներին: Պարզ ու հասկանալի աշխարհաքաղաքական ու տնտեսական պատճառներով: Ի վերջո, վրացական ճանապարհները մեր տնտեսության տեսանկյունից այլընտրանք չունեն: Առայժմ մեկ տնտեսվարող է հրապարակել, որ վրացական անցակետում բեռնափոխադրման խնդիր ունի: Մեր իշխանությունների արձագանքն էլ առայժմ չկա: Ու ճիշտ այդ պահին Դիլիջանում հայ-վրացական գործարար համաժողով էր ընթանում։
Վրաստանը՝ գիտաժողովից առաջ
Վրաստանում տեղի ունեցած քաղաքական ու քաղաքացիական հուզումներն անմիջական ազդեցություն ունեցան տնտեսության վրա: Նախ` առաջին հերթին արժեզրկվեց (գործընթացը դեռ կանգ չի առել) ազգային վճարամիջոցը: Լրագրողական հնարք-բառապաշարով ասած՝ լարին պատմական ամենացածր արդյունքն արձանագրեց: Վրաստանի ազգային բանկի հայտարարած փոխարժեքը (2.83 լարի՝ 1 դոլարի դիմաց), այնուամենայնիվ, մի փոքր ավելի ցածր է, քան առևտրային բանկերի տարադրամի գնման գինը (2.84-2.89):
Լարիի փոխարժեքի տատանում արձանագրվել էր նաև մայիս ամսին: Վրացական վիճծառայությունը նույնիսկ հայտարարել, էր, որ այն բացասական ազդեցություն է ունեցել առաջին հինգ ամսվա տնտեսական աճի վրա (աճի սպասված 4.9 տոկոսի փոխարեն արձանագրվել է 4.7):
Վրաստանում, ի տարբերություն մերզանում ընդունված տնտեսական ակտիվության գործակցի, հաշվարկները ներկայացվում են տնտեսական աճի ցուցանիշով: Վրաց մասնագետները տնտեսական աճի ապահովման ոլորտներն, ըստ կարևորության, այսպես են դասակարգում` անշարժ գույքի շուկայի աշխուժացում, ծառայությունների, առևտրի, հյուրանոցային ու ռեստորանային ոլորտների աճ, ապա` շինարարություն և վերամշակող արդյունաբերություն: Այսինքն, որոշակի իմաստով, ինչպես մեր պարագայում, Վրաստանի տնտեսության աճը տնտեսության իրական հատվածով չի պայմանավորված: Բայց մեր հարևանի դեպքում ֆինանսական հատվածը, հավանաբար, պակաս վերահսկելի է, և քաղաքական գործընթացներն անմիջական ազդեցություն ունեն ֆինանսական վիճակի և լարիի փոխարժեքի վրա: Հավանաբար, սրանով է բացատրվում այն, որ թե՛ ֆինանսական ոլորտի պետական առաջին դեմքերը, թե՛ տնտեսության կոնկրետ ոլորտի հասարակական կազմակերպությունների ղեկավարներն անընդհատ մեկնաբանում են կատարվող գործընթացները և փորձում որևէ կերպ մեղմել տնտեսական ցնցումները: Այ սա էական տարբերություն է մեր համեմատ:
Հարևան երկրի իշխանությունները նույնիսկ ճգնաժամի սուր պահին չեն փորձում բնակչությունից թաքցնել բացասական ազդակներն ու գործոնները, որոնք սպառնում են երկրի տնտեսական կյանքին: Վրաստանի ազգային բանկը, բանկի ղեկավարն անձամբ պարբերաբար հայտարարություններ են տարածում՝ առանց թաքցնելու, որ վատացել է երկրի միջազգային ներդրումային դիրքը, որ կատարված դեպքերը նկատելի բացասական հետևանք են ունենալու վճարային հաշվեկշռի վրա: Քաղաքական ուժերը լարիի արժեզրկման ընթացքում պահանջում են, որ ազգային բանկը տարադրամի լրացուցիչ խմբաքանակ հանի շուկա:
Բանկի ղեկավար մարմինը հաղորդագրություն տարածեց, որ ասվում է, որ նման իրավիճակում տարադրամի լրացուցիչ խմբաքանակը չի լուծի խնդիրը, այլ պարզապես կհետաձգի բացասական գործընթացները, որոնք հայտարարվել են անխուսափելի: Բացատրության տեքստում նշվում է, որ նման եզրակացության հանգել են Ադրբեջանի, Ղազախստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի օրինակների վերլուծությամբ: Ֆինանսական ղեկավարությունը, հետագա ծանր զարգացումներից խուսափելու նպատակով, երկրի բնակչությանը կոչ է անում ֆինանսական ճգնաժամի պարագայում վարկեր վերցնել այն վճարամիջոցով, որով եկամուտ ունեն: Պաշտոնական բացատրությունների մեջ չի թաքցվում ափսոսանքը:
Լարին Վրաստանի համար բարեհաջող էր սկսվել: Միայն տուրիզմի գծով աճը տարվա առաջին հինգ ամսվա կտրվածքով գնահատվում էր 101 մլն դոլար: Տուրիզմի ազգային գործակալության տվյալներով՝ օտարերկրյա զբոսաշրջիկների քանակն ավելացել էր 14.2 տոկոսով: Իսկ հիմա երկրի վարչապետը, բանկի նախագահը, խոսելով տուրիզմի մասին, նշում են, որ առաջիկա ամիսների ընթացքում տուրիզմը 200-300 մլն դոլարի պակաս կունենա: Ավելին՝ ասվում է, որ նման կրճատում չի եղել անգամ 2014-15թթ.:
Տուրիզմի ազգային գրասենյակի տվյալներով՝ ռուս զբոսաշրջիկների 60 տոկոսն արդեն չեղարկել է հյուրանոցների ու կացարանների պատվերները: 1.5 մլն զբոսաշրջիկի ցուցանիշով հպարտացող Վրաստանը հաստատ փորձելու է կոնկրետ լուծումներ գտնել: Մինչդեռ առայժմ գերիշխողն ավելի ծանր հետևանքների սպասումն է:
2018թ. մեր հարևաններն արտահանել են 203 մլն դոլար արժեքի գինի: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ արտահանման 62.3 տոկոսն իրացվել է Ռուսաստանում: ՌԴ-ից թույլ ակնարկ կա հնարավոր արգելքի մասին: Իսկ մենք ուշադիր պիտի հետևենք դրացի երկրում կատարված գործընթացներին: Պարզ ու հասկանալի աշխարհաքաղաքական ու տնտեսական պատճառներով: Ի վերջո, վրացական ճանապարհները մեր տնտեսության տեսանկյունից այլընտրանք չունեն: Առայժմ մեկ տնտեսվարող է հրապարակել, որ վրացական անցակետում բեռնափոխադրման խնդիր ունի: Մեր իշխանությունների արձագանքն էլ առայժմ չկա: Ու ճիշտ այդ պահին Դիլիջանում հայ-վրացական գործարար համաժողով էր ընթանում։
Արա Գալոյան
Տնտեսական մեկնաբան
Աղբյուրը՝ politeconomy.org