Կարծիք

28.06.2019 17:20


Կեղծիքի դեմ ամենաջանասիրաբար պայքարողներն ամենակեղծն ու սուտասաններն են

Կեղծիքի դեմ ամենաջանասիրաբար պայքարողներն ամենակեղծն ու սուտասաններն են

Մի շատ հատկանշական բան է տեղի ունենում հիմա: Մաքրասիրությունը որպես հիմնական առաքինություն հռչակած Նիկոլի օրոք Երևանն ավելի կեղտոտ է, քան երբևէ: Սա հատկանշական է, քանի որ մեզանում կեղծ բարեպաշտությունը հիմնասյուն է դարձել: Այսպես, կեղծիքի դեմ ամենաջանասիրաբար պայքարողներն ամենակեղծն ու սուտասաններն են: Թալանից ամենաշատը խոսում են լևոնականները... Պատվից ու արժանապատվությունից ամենաշատը խոսում են փաստացի վաճառված դավաճանները: Դուխով են համարվում նրանք, ովքեր սաղ կյանքը քաքլան են եղել... Էս վերջերս մտքի դար էր հռչակում մի մարդ, ով դեռ գեթ մեկ միտք չի արտահայտել:

Մեր ժողովուրդը ժամանակին ասում էր` հաչող շունը չի կծում, իսկ հիմա աչքիս մոռացել է այս ասացվածքը: Հերիք է հաչաք, տիկնա՛յք և պարոնա՛յք. կծե՜ք... թե չէ կուտեք...

Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը