Կարծիք

28.06.2019 16:50


Հուսանք, որ կապ չկա Կ. Միրզոյանի նշանակման և ադրբեջանական պատվիրակության կազմի փոփոխությունների միջև

Հուսանք, որ կապ չկա Կ. Միրզոյանի նշանակման և ադրբեջանական պատվիրակության կազմի փոփոխությունների միջև

Վարչապետի որոշմամբ՝ Կարեն Միրզոյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան:

Հաշվի առնելով Կարեն Միրզոյանի դիվանագիտական աշխատանքի հարուստ փորձը, աշխատանքի հանդեպ բարձր պատասխանատվությունը, անձնական հատկությունները, ինչպես նաև նրա՝ հինգ տարի Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար լինելու փաստը՝ որոշումը ողջունելի է: Անկասկած, Կարեն Միրզոյանը կարող է իր զգալի ներդրումն ունենալ արտաքին քաղաքական մի շարք հարցերի առավել արդյունավետ առաջմղման գործում:

Այս ամենի հետ մեկտեղ՝ շատ կարևոր է հստակեցնել, որ Կարեն Միրզոյանը ներկայումս ոչ ուղղակի, ոչ էլ անուղղակի ձևով չի ներկայացնում և չի կարող ներկայացնել Արցախի Հանրապետությունը որևէ ձևաչափում կամ բանակցություններում:
Միաժամանակ, նրա ներգրավման որևէ փորձ նշված գործընթացին էապես կարող է ավելացնել հայկական կողմերի ռիսկերը և քայլ դառնալ Ադրբեջանի կողմից լարվող թակարդի ուղղությամբ:

Ավելի հստակ պատկերացնելու համար ասվածի կարևորությունը՝ փոքրիկ մեջբերում Քերի Քավանոյի՝ «Ամերիկայի ձայն»-ին տրված հարցազրույցից.

Քերի Քավանոյի խոսքով՝ թեեւ Բաքուն մերժում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջը՝ ղարաբաղյան կողմի բանակցություններին միանալու վերաբերյալ, այնուամենայնիվ, ներքին կերպով որոշ քայլեր Ադրբեջանում արվել են.

«Թեեւ Բաքուն հայտարարել է, որ բանակցությունների ձեւաչափը պետք է անփոփոխ մնա, այնուամենայնիվ, ես նկատել եմ, որ Բաքուն ներքին կարգով փոխել է իր պատվիրակության կազմը՝ ավելացնելով այնտեղ Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայությունը: Ես սա դիտարկում եմ որպես որոշակի նախապատրաստության նշան՝ բանակցային ձեւաչափը փոխելու հեռանկարներով»:

Հ.Գ. Հուսանք, որ որևէ կապ չկա և չի կարող լինել Կարեն Միրզոյանի նշանակման և ադրբեջանական պատվիրակության կազմի փոփոխությունների միջև…

Կարեն Բեքարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը