Կարծիք

28.06.2019 16:35


Քաղաքական պրիմիտիվ տեխնոլոգիա

Քաղաքական պրիմիտիվ տեխնոլոգիա

Լավ տեխնոլոգիա է, բառախաղի հիման վրա հայտարարում ես, որ Սահմանադրական դատարանում ճգնաժամ կա, հետո սկսում ես «ճգնաժամից» դուրս գալու ելքեր «որոնել» ու ստանում ես քո ուզածը՝ ՍԴ-ն հայտնվում է վարչապետի շապիկի գրպանում, վարտիքի գրպանում խորհրդարանն է, շալվարի հետևի մի գրպանում ոստիկանությունն է, իսկ մյուսում՝ ԱԱԾ-ն, դատավորներն էլ սպասում են իրենց հերթին, թե որ գրպանում իրենց համար ազատ տեղ կմնա։

ՍԴ-ում ոչ մի ճգնաժամ չկա, կա պրիմիտիվ մանիպուլյացիա։ Խնդիրը ՍԴ կազմը չէ, և տվյալ պահին կարևոր չի, թե ովքեր են անդամները, այլապես ԱԺ անդամների մեծ մասն ավելի քիչ վստահություն ունեցող մարդկանցից է կազմված։ Խնդիրը պետական հաստատությունների ոչնչացումն է։

Այսօր մենք պետականության դեգրադացման փուլում ենք։ ՍԴ-ի համար ճակատամարտը կարող է որոշիչ լինել, և պետք է ամեն ինչ անել, որ հաղթի օրինականությունը գոնե այս փուլում։

ՍԴ դատավորները պետք է վստահ լինեն, որ այս ճակատամարտում իրենք մենակ չեն մնա։ Հետագայում արդեն կորոշոնք, թե ովքեր են այն մարդիկ, որոնք իրոք արժանի են ՍԴ դատավոր լինելուն, սակայն հիմա դրա ժամանակը չէ։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը