Կարծիք

28.06.2019 12:25


«Կեցցե՛» անարդարադատության համակարգը, որ վաղն է գալու

«Կեցցե՛» անարդարադատության համակարգը, որ վաղն է գալու

Ես իրավաբան չեմ, բայց մի բան հաստա՛տ գիտեմ. եթե իրավաբանը թավշյահեղափոխական «քաղաքական գործիչ» չէ, այլ իրավաբան, եւ հայտարարում է, որ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձի կոչով դատարաններն արգելափակելը, դատավորների ելումուտն արգելելը «ոչ օրինական չէ»` օրենքներին եւ Սահմանադրությանը ոչ մի կերպ չի հակասում, նշանակում է` որպես մասնագետ բանի պետք չէ։

Եթե վստահեցնում է, որ միայն մեղադրող կողմի փաստարկների հիման վրա որոշում կայացրած` պաշտպանական կողմին իր հակափաստարկները ներկայացնելու հնարավորություն չտված դատավորն ամեն ինչ ճիշտ է արել, եւ որեւէ հիմք չկա նրա նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու, ապա առնվազն անաչառ չէ։

Իսկ երբ իրավագիտության հետ հատման կետ չունեցող նման հայտարարություններ անում է իշխող դասի սրտի «արդարադատության» դեղնակտուց նախարարը, որը նաեւ մասնագիտությամբ իրավաբան է, սա արդեն արդարադատության համակարգի տնազն է...

Նշանակում է` նա ո՛չ քաղաքական գործիչ է, ինչպես ինքն է կարծում, ո՛չ մասնագետ, եւ այդ պաշտոնին նշանակվել է մի բանի համար` ոչնչացնել դատական համակարգը, որպես իշխանության սահմանադրորեն անկախ երեք թեւերից մեկը եւ դարձնել գործադիրի դռանը հաչացող պահապան շուն։

Եվ ուրեմն` «կեցցե՛» անարդարադատության համակարգը, որ վաղն է գալու...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը