Հայոց հազարամյակների մշակույթի ու այսօրվա պետական այրերի «խնչած ունենալու» հակամշակույթի մասին
Ես բազմիցս անդրադարձել եմ այն հարցին, թե ինչպիսին է լինում հասարակության կառուցվածքը. այն երեք հիմնական մակարդակից է բաղկացած: Առաջինմակարդակըվերնախավնէ (էլիտա), որը հասարակության ինտելեկտուալ ու կրեատիվ մասն է, որն ունի ամբողջ հասարակության համար պատասխանատվություն ստանձնելու ներքին մղում, որն ազգային ու համամարդկային արժեհամակարգն է կրում իր մեջ ու ունի իր բարոյական կոդեկսը: Վերնախավըիդեալներևիդեաներէգեներացնում, որն առաջընթաց է ապահովում ազգի ու պետականության համար: Կարճ ասած, վերնախավն ազգի, հասարակության սերուցքն է:
Այնուհետևգալիսէմիջինխավը, որը հիմնականում սպառողի հոգեբանություն ունի, բայց եթե վերնախավն իր տեղում է լինում, ապա միջին խավը դառնում է ազգի ողնաշարը, քանի որ այն ամենամեծաքանակն է, այն դառնում է բարոյականության հիմնական կրողը, և որ ամենակարևորն է՝ այնվերնախավիկողմիցգեներացվողիդեալներիևիդեաներիռեալիզացնողնէ, ձևավորում է քաղաքացիական հասարակություն, որի վրա էլ հիմնվում են ուժեղ պետականության կայացած ինստիտուտները:
Ամենաստորինմակարդակումէգտնվումհասարակությանտականքը, որը բաղկացած է խիստ եսակենտրոն ու մորթապաշտ մարդկանցից, որոնք ի վիճակի չեն բարձր իդեալներ կրել իրենց մեջ, որոնք հակված են հանցագործությունների ու պարտադիր կերպով դեստրուկտիվ են, սրանքմշտապեսպիտիլինենհասարակությանմյուսշերտերիհսկողությանտակ, որպեսզի հասարակական անդորրն ու կարգը չխաթարվի, և պետությունը չտուժի դրանից:
Սովորաբար այսպես է լինում առողջ հասարակությունների դեպքում միայն, բայց հիվանդ հասարակությունների մոտ այս ստրուկտուրան խախտվում է, օրինակ՝ հայ հասարակության դեպքում այն խախտված է, ու մեր վերնախավը, կարելի է ասել, որ վտարված ու բնաջնջված է, իսկ վերնախավի տեղը զբաղեցրել են միջին խավի ներքին շերտերի ու ստորին խավի (տականք) ներկայացուցիչները: Միջին խավի ստորին շերտն ամբոխն է, որի ամենաստոր մասսան կոչվում է խուժան, սա հասարակության ամենացածր շերտի մեջ է մտնում՝ հանցագործների ու ավազակների հետ միասին: Այներկիրը, որտեղվերնախավըբնաջնջվումէ, իսկնրատեղըգրավումէտականքը, դատապարտվածէկործանման, քանիորտականքըոչնչացնումէոչմիայնվերնախավին, այլնաևմիջինխավին՝նրանվերածելովբարոյականօրիենտիրներիցզուրկխառնամբոխի:
Ինչո՞ւ եմ այս ամենը գրում. գրում եմ, որովհետև, նորից եմ կրկնում, Հայաստանում հիմա հենց այդ վիճակն է, ու դրա վառ ապացույցներին ականատես ենք լինում ամեն աստծու օր: Երեկ նույնպես այդպիսի մի խայտառակ երևույթի ականատեսը եղանք, երբ Երևանիքաղաքապետիմամլոխոսնակըհայտարարելէր, որինքը «խնչածունի»... թեինչիվրա «խնչածունի», դակարևորչի.կարևորնայնէ, որմարդնընդամենըմեկբառակապակցությամբ,իլուրաշխարհի,հայտարարեց, որՀայաստանըկորածերկիրէ, քանիորՀայաստանումվերնախավիտեղըզբաղեցրելենիրենք, այսինքն՝խուժանը: Նույնիսկ էլիտային նմանվելու իմիտացիա չեն անում արդեն, այնքան են լկտիացել, որ բացեիբաց հայտարարում են իրենց մասին: Փաստորեն, իր մեջ հազարամյակների քաղաքակրթություն կրող հայ ազգն, այսօրվա դրությամբ, աշխարհի ամենավայրենի ցեղերից էլ վայրենի է, քանզի քաղաքակրթվածությանմակարդակըորոշվումէհասարակությանստրուկտուրայով. եթեազգըկառավարվումէխուժանիուտականքիկողմից, ուրեմնայդազգըվայրենիէ, և սա քաղաքագիտական աքսիոմ է:
Հայոց հազարամյակների մշակույթի ու այսօրվա պետական այրերի «խնչած ունենալու» հակամշակույթի մասին
Ես բազմիցս անդրադարձել եմ այն հարցին, թե ինչպիսին է լինում հասարակության կառուցվածքը. այն երեք հիմնական մակարդակից է բաղկացած: Առաջին մակարդակը վերնախավն է (էլիտա), որը հասարակության ինտելեկտուալ ու կրեատիվ մասն է, որն ունի ամբողջ հասարակության համար պատասխանատվություն ստանձնելու ներքին մղում, որն ազգային ու համամարդկային արժեհամակարգն է կրում իր մեջ ու ունի իր բարոյական կոդեկսը: Վերնախավը իդեալներ և իդեաներ է գեներացնում, որն առաջընթաց է ապահովում ազգի ու պետականության համար: Կարճ ասած, վերնախավն ազգի, հասարակության սերուցքն է:
Այնուհետև գալիս է միջին խավը, որը հիմնականում սպառողի հոգեբանություն ունի, բայց եթե վերնախավն իր տեղում է լինում, ապա միջին խավը դառնում է ազգի ողնաշարը, քանի որ այն ամենամեծաքանակն է, այն դառնում է բարոյականության հիմնական կրողը, և որ ամենակարևորն է՝ այն վերնախավի կողմից գեներացվող իդեալների և իդեաների ռեալիզացնողն է, ձևավորում է քաղաքացիական հասարակություն, որի վրա էլ հիմնվում են ուժեղ պետականության կայացած ինստիտուտները:
Ամենաստորին մակարդակում է գտնվում հասարակության տականքը, որը բաղկացած է խիստ եսակենտրոն ու մորթապաշտ մարդկանցից, որոնք ի վիճակի չեն բարձր իդեալներ կրել իրենց մեջ, որոնք հակված են հանցագործությունների ու պարտադիր կերպով դեստրուկտիվ են, սրանք մշտապես պիտի լինեն հասարակության մյուս շերտերի հսկողության տակ, որպեսզի հասարակական անդորրն ու կարգը չխաթարվի, և պետությունը չտուժի դրանից:
Սովորաբար այսպես է լինում առողջ հասարակությունների դեպքում միայն, բայց հիվանդ հասարակությունների մոտ այս ստրուկտուրան խախտվում է, օրինակ՝ հայ հասարակության դեպքում այն խախտված է, ու մեր վերնախավը, կարելի է ասել, որ վտարված ու բնաջնջված է, իսկ վերնախավի տեղը զբաղեցրել են միջին խավի ներքին շերտերի ու ստորին խավի (տականք) ներկայացուցիչները: Միջին խավի ստորին շերտն ամբոխն է, որի ամենաստոր մասսան կոչվում է խուժան, սա հասարակության ամենացածր շերտի մեջ է մտնում՝ հանցագործների ու ավազակների հետ միասին: Այն երկիրը, որտեղ վերնախավը բնաջնջվում է, իսկ նրա տեղը գրավում է տականքը, դատապարտված է կործանման, քանի որ տականքը ոչնչացնում է ոչ միայն վերնախավին, այլ նաև միջին խավին՝ նրան վերածելով բարոյական օրիենտիրներից զուրկ խառնամբոխի:
Ինչո՞ւ եմ այս ամենը գրում. գրում եմ, որովհետև, նորից եմ կրկնում, Հայաստանում հիմա հենց այդ վիճակն է, ու դրա վառ ապացույցներին ականատես ենք լինում ամեն աստծու օր: Երեկ նույնպես այդպիսի մի խայտառակ երևույթի ականատեսը եղանք, երբ Երևանի քաղաքապետի մամլո խոսնակը հայտարարել էր, որ ինքը «խնչած ունի»... թե ինչի վրա «խնչած ունի», դա կարևոր չի. կարևորն այն է, որ մարդն ընդամենը մեկ բառակապակցությամբ, ի լուր աշխարհի, հայտարարեց, որ Հայաստանը կորած երկիր է, քանի որ Հայաստանում վերնախավի տեղը զբաղեցրել են իրենք, այսինքն՝ խուժանը: Նույնիսկ էլիտային նմանվելու իմիտացիա չեն անում արդեն, այնքան են լկտիացել, որ բացեիբաց հայտարարում են իրենց մասին: Փաստորեն, իր մեջ հազարամյակների քաղաքակրթություն կրող հայ ազգն, այսօրվա դրությամբ, աշխարհի ամենավայրենի ցեղերից էլ վայրենի է, քանզի քաղաքակրթվածության մակարդակը որոշվում է հասարակության ստրուկտուրայով. եթե ազգը կառավարվում է խուժանի ու տականքի կողմից, ուրեմն այդ ազգը վայրենի է, և սա քաղաքագիտական աքսիոմ է:
Թորոս Ալեքսանյան
Աղբյուրը՝ politeconomy.org