Կարծիք

27.06.2019 19:05


Դուշանբե պլյուս․ զրո պլյուս

Դուշանբե պլյուս․ զրո պլյուս

«Դուշանբեն պետք է դառնա նաև Դուշանբե պլյուս»,-այսօր հայտարարել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

Իսկ ի՞նչ տվեցին մեզ Դուշանբեի վերելակային պայմանավորվածությունները, ոչի՛նչ, զրո՛։ Բացառապես ժամանակի շահում՝ անձամբ Նիկոլ Փաշինյանի համար սեփական դատարկ PR-ն անելու և ժողովրդին մի կարճ ժամանակ էլ խաբելու համար։

Ի՞նչ ստացավ Արդբեջանը՝ ժամանակ՝ շփման գծի ողջ երկայնքով ինժեներական աշխատանքներ իրականացնելու և ապրիլյան պատերազմից հետո ձեռք բերված Ժնևի, Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները «ջրելու» համար։

Փաստորեն, հայաստանյան իշխանությունները կրկին ժամանակ են ուզում շահել՝ Նիկոլ Փաշինյանին նորից PR-վելու, իսկ Ադրբեջանին՝ ինժեներական աշխատանքներն ամբողջությամբ ավարտին հասցնելու հնարավորություն տալու համար։

Այսինքն, ուզում են զրո պլյուս։

Սա անմեղսունակությա՞ն, թե՞ միտումնավոր քաղաքականության հետևանք է, արդեն լրիվ այլ խոսակցության թեմա է։

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը