Այդ քաղաքական գործիչները նման են երեխայի, ում ծնողները չեն զգուշացրել, որ չի կարելի տեղ գնալ օտար մորաքույրների հետ
Քաղաքական գործիչը, որը չի հասկանում աշխարհաքաղաքականության էությունը, նման է երեխայի, ում ծնողները չեն զգուշացրել, որ չի կարելի որևէ տեղ գնալ օտար քեռիների ու մորաքույրների հետ:
Տարածաշրջանում և համաշխարհային քաղաքականության մեջ նոր փոփոխություններ են տեղի ունենում, ինչը բավականաչափ բարդ է հասկանալ: Պետությունների քաղաքական շահերը նոր վերադասավորումներ են ունենալու, փոխվում են նաև դերակատարներն ու ազդեցության գոտիները: Գերտերությունների շահերը բազմաշերտ են և թաքնահարույց: Խիստ հետևողական պետք է լինել, և պատրաստ ցանկացած անակնկալ զարգացումների, որոնք նաև կարող են անսպասելի մարտահրավերներ բերել մեզ համար:
Նմանատիպ իրավիճակներում մենք «պրիմիտիվ պետության» կարող ենք վերածվել, որի շահերը կարող են նույնիսկ անտեսված ու անկարևոր համարվել: Արտաքին քաղաքականության մեջ չի կարելի կորցնել սեփական շահերի համակարգում ազդեցության գործոն լինելու հանգամանքը: Այլապես օտարի շահերի գեներացիայից կարող ենք չօգտվել, իսկ փոխարենը՝ հետևանքներից տուժել: 20-րդ դարի մեր պատմության դասերը պետք է լավ սովորել, ու չգայթակղվել "заграница нам поможет" օստապբենդերյան սկզբունքով:

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից