Կարծիք

27.06.2019 14:15


Ե՞ս եմ մեղավոր, որ ՌԴ-ում պաշտոնական այցի ժամանակ Փաշինյանը հանդիպում է ընդդիմադիր շարժման ղեկավարի հետ

Ե՞ս եմ մեղավոր, որ ՌԴ-ում պաշտոնական այցի ժամանակ Փաշինյանը հանդիպում է ընդդիմադիր շարժման ղեկավարի հետ

Երեկ ստացա զանգ ՔՊ անդամներից մեկից, ով խոսակցության ընթացքում ինձ ասաց, որ Ռուսաստանի հետ իրենք ունեն իդեալական հարաբերություններ, և իմ նման «պրոպագանդիստականների» շնորհիվ է, որ լարվածություն կա հայ-ռուսական հարաբերություններում։
Ինչ հետաքրքրի՜ր է. վերջին 5 տարիներին շնորհակալական խոսքեր եմ լսել թե՛ հայկական, թե՛ ռուսական, թե՛ արցախահայության կողմից ծավալած գործունեությանս համար։ Տասնյակ պատվիրակություններ եմ կոորդինացրել կամ ուղղորդել երկկողմանի միջոցառումների մասնակցելու համար, ու չհրապարակված շաաաատ բաներ, ու դեռ ես մեղավոր եմ )))))))
Ընկերնե՛ր, անկեղծ, չէի ուզում, ստիպեցիք․․․․․․
Ե՞ս եմ մեղավոր, որ դուք ջայլամային արտաքին քաղաքականություն եք վարում։
Ե՞ս եմ մեղավոր, որ ձերոնք Ստրասբուրգում կա՛մ չեն կարողանում գրանցվել, կա՛մ ճիշտ քվեարկել։
Ե՞ս եմ մեղավոր, որ ձեր խմբակցության ղեկավարը ЦРУ-ի 6-ամսյա դասընթացներով կոփված մարդ է։
Ե՞ս եմ մեղավոր, որ խցկվում եք ռուս-վրացական հարաբերությունների մեջ ու Ռուսաստանին «օկուպանտ» անվանում։
Ե՞ս եմ մեղավոր, որ ՌԴ-ում պաշտոնական այցի ժամանակ պրն․ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ընդդիմադիր շարժման ղեկավարի հետ։
Ե՞ս եմ մեղավոր, որ ձերոնք էդպես էլ Ռուսաստանի նման գերտերության լրջությունը չհասկացած՝ դեսպանին կանչում և նկատողություն են տալիս ու դեռ այդ ամենի մասին գրում «Ֆեյսբուքում» (փաստացի, լրիվ ընդունելի երևույթ է նախկին նախագահի հետ հանդիպումը. ուրիշ հարց է, որ նեղվել էիք խոսակցության առարկայից, որն ապացուցված չէր, և զուտ հանդիպումը դիվանագիտական սխալ չէր պարունակում)։
Ե՞ս եմ մեղավոր, որ նոյեմբերին հեղափոխականների դպրոց եք անցկացնում Հայաստանում Սորոսի փողերով ու 150 մասնակիցներից 80-ը ռուս երիտասարդներ էին։
Ե՞ս եմ մեղավոր, որ գիտության և կրթության նորանշանակ նախարարն ուղիղ մեկ տարի առաջ ռուս դիվանագիտական դեմքերի մոտ հայտարարում էր, թե չի հասկանում ինչի պիտի ռուսաց լեզուն մյուս օտար լեզուների շարքում տարբերվի։
Այս ցուցակը կարելի է անվերջ թվարկել ընդամենը մեկ տարվա կառավարումից հետո։

Կրկին հիշեցնում եմ, որ որևէ կլանի չեմ պատկանում և շատերիդ նման քաղաքական «հայրիկ» չունեմ. փոխարենը՝ ունեմ քաղաքագետի և տարածաշրջանային հետազոտությունների մասնագետի որակավորում։

Հարգելի՛ ՔՊ համակիրներ, ուշադրությո՛ւն դարձրեք, որ ես գնահատականներ չեմ հնչեցնում, այլ ուղղակի փաստեր եմ արձանագրում։ Շնորհակալություն ուշադրության համար։

Մարիամ Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը