Հարցազրույց

27.06.2019 14:00


Քոչարյանին կալանավորած դատավորը Մատաղիսի գործով ցմահ տվողն է, ում որոշումը բեկանվել է. Օրբելյան (տեսանյութ)

Քոչարյանին կալանավորած դատավորը Մատաղիսի գործով ցմահ տվողն է, ում որոշումը բեկանվել է. Օրբելյան (տեսանյութ)

«Ըստ շրջանառվող լուրերի՝ Ռոբերտ Քոչարյանին կրկին կալանքի տակ վերցնելու որոշում կայացրած Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը դատախազության դիրքորոշումներից ազդված է»,-այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման շրջանակներում ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի փաստաբան Արամ Օրբելյանը։

Նրա խոսքով՝ Դանիելյանն այն դատավորն է, որը «Մատաղիսի գործով» մարդկանց ցմահ ազատազրկման է դատապարտել, ինչը հետագայում տուժող կողմից Վճռաբեկ դատարանում բողոքարկվել է ու բեկանվել։

Քոչարյանի պաշտպանական կողմը հայտնել է նաև, որ այս պահին երկու հիմքով պատրաստվում են բողոք ներկայացնել։ Այդ երկու բողոքները վերաբերում են դատավարական ընթացքին։ Առաջինն այն է, թե ինչու դատարանը հնարավորություն չտվեց պաշտպանական կողմին հանդես գալ դիրքորոշմամբ, երկրորդը՝ գործի մակագրման գործընթացում եղած խնդիրների հիմքով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը