Կարծիք

27.06.2019 11:01


Համազգային, թեկուզ էյֆորիկ, բայց վստահությունը, մի տարվա մեջ ջուրն եք գցել հանուն մեկ «ջուր գործի»

Համազգային, թեկուզ էյֆորիկ, բայց վստահությունը, մի տարվա մեջ ջուրն եք գցել հանուն մեկ «ջուր գործի»

Ըստ թիվ մեկ աներձագ Հակոբյան Հրաչի՝ Քոչարյանի վարկանիշը 30% է։

Ամիսներ առաջ սրանք ասում էին՝ աջակից չունի Քոչարյանը, հետո ասում էին՝ դե իր բարեկամներն են էլի մենակ, հետո՝ աջակիցներ ունի, բայց շատ քիչ ենք, հետո՝ մի քիչ շատ են, բայց բոլորը ծախված են, հիմա՝ 30%։ Դեռ չե՞ք հասկացել, որ ոչ մի նեգատիվ ագիտացիա֊պրոպոգանդա չի կարող ջնջել Քոչարյան ազգային-պետական գործչի ավանդն ու ներդրումն առհասարակ Հայոց պետականության կայացման ու զարգացման գործում։

Տղե՜րք, համազգային, թեկուզ էյֆորիկ, բայց վստահությունը, մի տարվա մեջ ջուրն եք գցել հանուն մեկ «ջուր գործի», որով դեռ պատրանքներ եք տածում, թե Քոչարյան եք դատելու, ասեմ ավելին՝ էս տեմպերով շուտով ձեզ են դատելու, որովհետև ի տարբերություն ձեզ՝ Քոչարյանը հսկայական արած ու դեռ անելիք ունի, էնպես որ ինչպես կասեր հայտնի կոմիկ Հայկ Մարությանը՝ նա ստարտ, վնիմանիյու, մարշ, հա՜, ի դեպ՝ էն դասալիք բռնաբարին չմոռանաք հետներդ վերցնեք...

Հ.Գ. Քոչարյանի դեմ կռվում ձեր ախոյանը Հայոց Պետականությունն է, որ ի հեճուկս ձեր քիրվայական֊քայլիշխանական նկրտումների՝ դեռ պետք է ապրի։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը