Կարծիք

27.06.2019 07:51


Դրանք, որ կարողանում են Քոչարյանին ուրանան, քեզ ավելի դաժան են ուրանալու

Դրանք, որ կարողանում են Քոչարյանին ուրանան, քեզ ավելի դաժան են ուրանալու

Ժամանակին նախագահ Քոչարյանի տակ ապրողներից, Քոչարյանի օրոք հարստացածներից, Քոչարյանին իրենց հայր համարողներից գրեթե ոչ մեկ այսօր ձայն չի հանում, չի քննադատում իրենց երբեմնի հոր հանդեպ իրենց այսօրվա հոր կողմից իրականացվող անարդարությունները, սրիակայությունները…

Բացի ՀՀԿ-ից մյուս կուսակցությունները, որոնք ևս Քոչարյանի օրոք Սեդրակիչին համարում էին իրենց հայրը, ձայն չեն հանում…

Աստված նրանց հետ, հետո կգա պատասխան տալու պահը և կտա՛ն, բայց էս Նիկոլի վրա եմ զարմանում, որ ինքը տեսնելով, թե դրանք ոնց են վախից կամ շահից ուրանում Քոչարյանին՝ վստահում ու հիմա էլ ինքն է դրանց հերություն անում:

Ախպե՛ր, դրանք, որ կարողանում են Քոչարյանին ուրանան, քեզ ավելի դաժան են ուրանալու…

Պատեհապաշտներից պետք է ազատել Հայաստանի քաղաքական-հասարակական հարթակը և այդ հարթակում տեղ տալ սկզբունքային տեսակետ և պետական մտածողություն ունեցող մարդկանց...

Մենուա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը