Իսկ դուք գիտե՞ք` ովքեր են «Հայաստանի ներքին թշնամիները»
Երեկ «Իմ քայլը» խմբակցության քառակուսի ուղեղներից մեկը` ոչ բարով նախկին լրագրող, «Երկրի հարցը» հաղորդաշարի հյուրն էր։ Եվ ի շարս նորմալ մարդկային տրամաբանության մեջ չտեղավորվող անբացատրելի այլ «թավշյա երեւույթների»՝ փորձեց բացատրել` ո՞ւմ կամ ի՞նչ նկատի ուներ Փաշինյան Նիկոլը «ներքին թշնամիներ» ասելով։
Պարզվեց` «ներքին թշնամիներն այն մարդիկ են, ովքեր «այսօր Հայաստանում միտումնավոր, չիմացությամբ գործում են օրենքից դուրս` խախտելով անգամ ամենապրիմիտիվ համակեցության կանոնների համար ստեղծված օրենքները»։ Եթե կարծում եք` խոսքը Սահմանադրությունը, օրենքները չուլ դարձրած իր սիրասուն առաջնորդի եւ «սպասարկող անձնակազմի» մասին է, չարաչար սխալվում եք։ Դրանք ոստիկանության եւ ԱԱԾ-ի գործողությունների արդյունքում բերման ենթարկվող կամ «տարբեր գործերով բացահայտված» մարդիկ են, երթեւեկության կանոնները խախտող քաղաքացիները, «նախորդ իշխանություններին, Ռոբերտ Քոչարյանին հարող անձինք», որոնք հիացած չեն ավելի քան մեկ տարի առաջ տեղի ունեցած «հեղափոխության» արժեքներով։ Եվ դեռ մի բան էլ համարձակվում են բարձրաձայն ասել այդ մասին, անցանկալի ակտիվություն են դրսեւորում Ֆեյսբուքում, դիսլայք են անում իմքայլականների անհեթեթ գրառումներին։
Այնպես որ, զգուշությունը լավ բան է. հավանականությունը, որ վաղը կարող եք հայտնվել «Հայաստանի ներքին թշնամիների» սեւ ցուցակում, շատ մեծ է...
Իսկ դուք գիտե՞ք` ովքեր են «Հայաստանի ներքին թշնամիները»
Երեկ «Իմ քայլը» խմբակցության քառակուսի ուղեղներից մեկը` ոչ բարով նախկին լրագրող, «Երկրի հարցը» հաղորդաշարի հյուրն էր։ Եվ ի շարս նորմալ մարդկային տրամաբանության մեջ չտեղավորվող անբացատրելի այլ «թավշյա երեւույթների»՝ փորձեց բացատրել` ո՞ւմ կամ ի՞նչ նկատի ուներ Փաշինյան Նիկոլը «ներքին թշնամիներ» ասելով։
Պարզվեց` «ներքին թշնամիներն այն մարդիկ են, ովքեր «այսօր Հայաստանում միտումնավոր, չիմացությամբ գործում են օրենքից դուրս` խախտելով անգամ ամենապրիմիտիվ համակեցության կանոնների համար ստեղծված օրենքները»։
Եթե կարծում եք` խոսքը Սահմանադրությունը, օրենքները չուլ դարձրած իր սիրասուն առաջնորդի եւ «սպասարկող անձնակազմի» մասին է, չարաչար սխալվում եք։
Դրանք ոստիկանության եւ ԱԱԾ-ի գործողությունների արդյունքում բերման ենթարկվող կամ «տարբեր գործերով բացահայտված» մարդիկ են, երթեւեկության կանոնները խախտող քաղաքացիները, «նախորդ իշխանություններին, Ռոբերտ Քոչարյանին հարող անձինք», որոնք հիացած չեն ավելի քան մեկ տարի առաջ տեղի ունեցած «հեղափոխության» արժեքներով։ Եվ դեռ մի բան էլ համարձակվում են բարձրաձայն ասել այդ մասին, անցանկալի ակտիվություն են դրսեւորում Ֆեյսբուքում, դիսլայք են անում իմքայլականների անհեթեթ գրառումներին։
Այնպես որ, զգուշությունը լավ բան է. հավանականությունը, որ վաղը կարող եք հայտնվել «Հայաստանի ներքին թշնամիների» սեւ ցուցակում, շատ մեծ է...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից