Կարծիք

26.06.2019 17:35


Պետության շահը և Նիկոլի շահը

Պետության շահը և Նիկոլի շահը

Արդյոք պետության շահը և իշխանության շահը նույնակա՞ն են, իսկ եթե ոչ, ապա ո՞րն է առաջնային։

Հարցը թվում է հռետորական, որովհետև որոշումները միշտ ընդունում է տվյալ պահի իշխանությունը, և, բնականաբար, սեփական շապիկը մարմնին ավելի մոտ է։ Իսկ երբ իշխանությունն անձնավորված է և որոշումներն ընդունում է մեկ անձ, ապա հարցադրումը ավելի խիստ է կարող դառնալ մեր դեպքում․ ում շահն է առաջնային՝ Նիկոլի՞նը, թե՞ պետությանը։

Եթե կոնկրետ դեպքերը քննարկենք, ապա այն տպավորությունն է ստեղծվում, որ Նիկոլի շահն առաջնային է համընդհանուր շահից։

Օրինակ՝ ո՞ւմ շահերից է բխում Հայաստան-Արցախ արհեստական հակադրությունը․ հաստատ պետության շահերից չի բխում, կամ ո՞ւմ շահերից է բխում ոչ թե բարեփոխել, այլ դիսկրիդիտացնել դատական համակարգը, հաստատ պետության շահերից չի բխում, կամ ո՞ւմ շահերից է բխում խորհրդարանը լցնելն ապաքաղաքական զանգվածով՝ հաստատ դա պետության շահերից չի բխում։

Այդ դեպքում ո՞ւմ շահերից է դա բխում. ակնհայտ է, որ դա բխում է նման որոշումներն ընդունողի շահերից, և այդ ամենի իրավացիությունը կարելի է մեկ քայլից այն կողմ մտածել չկարողացող կամ չուզող, կարծրատիպերով շարժվող մարդկանց տարբեր եղանակներով ներարկել։ Փոորձը ցույց է տալիս, որ կարճատև ժամանակով դա հնարավոր է։

Մյուս կողմից, Նիկոլին չի կարելի մեղադրել, որովհետև պետության շահը հանրության համար ձևակերպված չի, և դրանում ժողովուրդը չէ, որ մեղավոր է։ Ինչ վերաբերում է Նիկոլին, ապա նա ունի այն, ինչին տենչում էր՝ իշխանություն, իսկ մենք ինչ ենք ուզում՝ դեռևս պարզ չի։ Այս առումով Նիկոլը մեղավոր չի։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը