Կարծիք

26.06.2019 11:50


ՀՀԿ-ն փոխեք ՔՊ-ով, ու պատկերը կամբողջանա

ՀՀԿ-ն փոխեք ՔՊ-ով, ու պատկերը կամբողջանա

26.06.2019
«Մայիս ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 7.3%»:
Տիգրան Ավինյան, ՀՀ փոխվարչապետ

22.05.2015
«Հայաստանում տնտեսական աճ ցույց տալու՝ կառավարության ցանկությունը արդեն սահմանակցում է պարզ մոլագարության հետ»:
Հայկ Գևորգյան, ԱԺ պատգամավոր ԻՔ-ից, նախկինում ՀԺ լրագրող

27.05.2019
«2019-ի ապրիլին ունենք 9.2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ նախորդ տարվա ապրիլի 7.3 տոկոսի ֆոնին: Թափ ենք հավաքում»։
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ

22.05.2015
«Բոլորովին չի հասկացվում, թե կառավարությունը իր նկարած աճերի թվերով ու ցուցանիշներով ում է ուզում խաբել եւ ինչու: Մարդիկ իրենց սոցիալական վիճակը գնահատելու համար բոլորովին էլ չեն առաջնորդվում պաշտոնական ցուցանիշներով: Նրանք դա ուղղակի զգում են իրենց ամենօրյա կյանքում: Ու երբ տեսնում են, որ իրենք աղքատացել են, բայց պաշտոնական վիճակագրությունը փորձում է համոզել, որ իրենք հարստացել են, դա ավելի՛ է նյարդայնացնում մարդկանց»:
Հայկ Գևորգյան, ԱԺ պատգամավոր ԻՔ-ից

02.07.2016
«Մեր պաշտոնական վիճակագիրները կարող են աճեր ստանալ ցանկացած պարագայում, ցանկացած եղանակին եւ ցանկացած ժամանակ: Բայց նույնիսկ այս դեպքում նույն այդ պաշտոնական վիճակագիրների հրապարակած այլ տվյալների հետ դրանք համադրելով՝ կարելի է ունենալ իրական վիճակը արտացոլող պատկեր»:
Հայկ Գևորգյան, ԱԺ պատգամավոր ԻՔ-ից

02.07.2016
«Կարելի է պնդել, որ առաջիկայում էլ մեր տնտեսական «աճերը» շարունակվելու են, եւ սա ունի հստակ քաղաքական դրդապատճառ: Ախր, մի տարուց ընտրություններ են, ու իրեն քաղաքական ուժ համարող ՀՀԿ-ն, որի շնորհիվ տարիներ ի վեր մեր տնտեսությունը «աճում է» ու «զարգանում», պետք է մնա իշխանության: Իսկ այդպիսի նպատակի համար մի երկու թիվ նկարելն ի՞նչ է, որ Ստեփան Մնացականյանի կոնտորան չանի: Ինչ մի դժվար բան է»:
Հայկ Գևորգյան, ԱԺ պատգամավոր ԻՔ-ից
Հ.Գ.
Վերջին հատվածում մեկ տարին փոխեք այլ թվով, իսկ ՀՀԿ-ն՝ ՔՊ-ով, ու պատկերը կամբողջանա: Մնացյալը ամբողջովին արդիական է, այսինքն՝ Գևորգյանի մտքերը, որոնք ես կիսում եմ

Լավ օր բոլորիդ:

Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը