«Ասֆալտին փռելու օպերացիան», կարելի է արձանագրել, արդեն սկսված է
Այսօրվանից բոլորը, ովքեր կոտնահարեն իմ և գաղափարակից ընկերներիս իրավունքները, իմ կողմից արժանանալու են համարժեք և կոշտ պատասխանի:
ՀՀ ոստիկանության գործողությունները Ռոբերտ Քոչարյանի աջակիցների նկատմամբ երեկ արդեն անցան ամեն չափն ու սահմանը, կիրառվեց անհամաչափ բիրտ ուժ ցուցարարներիս հանդեպ: Հանցագործ մի խելագարի ծառայող ոստիկանակույտը, որպեսզի մեզ թույլ չտա անցնել փողոցը և մոտիկից ողջունել նախագահ Քոչարյանին, ֆիզիկակական բռնություն կիրառեց նույնիսկ կանանց ու աղջիկների նկատմամբ՝ նրանցից ոմանց ուղղակի բրդել-գցելով գետնին: Այսինիքն, «ասֆալտին փռելու օպերացիան», կարելի է արձանագրել, արդեն սկսված է և մոլեգնում է Երևանի փողոցներում՝ հատուկ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներին չեզոքացնելու, նրանց բողոքի ձայնը լռեցնելու համար: Նշենք ու արձանագրենք, որ մեր առջև բիրտ ուժ է կանգնած՝ ռեժիմի ստրուկ հանդիսացող ոստիկանությունը, որն իր կարճ խելքով մտածում է, թե Նիկոլի իշխանությունը տևելու է հավերժ, և այս վակխանալիայի համար մեղավորները մնալու են անպատիժ: Չարաչար սխալվում եք, պարոնա՛յք: Ինքս այսօրվանից պաշտոնապես հայտարարում եմ քաղաքացիական անհնազանդության մասին, ինչը նշանակում է, որ մոռանալում եմ թե՛ իմ երկու բարձրագույն կրթության մասին, թե՛ այն մասին, որ ես կին եմ՝ թույլ սեռի ներկայացուցիչ: Այսօրվանից բոլորը, ովքեր կոտնահարեն իմ և գաղափարակից ընկերներիս իրավունքները, իմ կողմից արժանանալու են համարժեք և կոշտ պատասխանի: Ես այլևս բարեկիրթ ու ցիվիլ չեմ լինելու, քանի որ ինչքան մենք բարի եղանք, այնքան Նիկոլն ու իր թիմը անցան բոլոր թույլատրելի սահմանները: Նիկոլն ինքը բռնությամբ ու շանտաժով զավթեց իշխանությունը, բռնաբարեց նրա բոլոր երեք ճյուղերը և այսօր էլ շարունակում է ինքնիրավչության միջոցով հարմարեցնել արդարադատության համակարգը իր սեփական շահերին: Մարդ, որը զուրկ է թե՛ գրագիտությունից, թե՛ խոհեմ մտածելակերպից, թե՛ տարրական մարդկային խղճից: «Իրավապահների» երեկվա խայտառակ վարքագիծն ապացուցեց վաղուց հայտնի այն թեզը, որ Նիկոլն իր հոգու խորքում արյուն է սիրում և արյան ձգտում: Մարդ, որի պատճառով արյուն թափվեց 2008-ի մարտի 1-ին, այժմ վերցրել է երկրի իշխանությունը, իրեն հռչակել ցեղապետ և անում է ամեն ինչ՝ այդ քաղցր պաշտոնը պահպանելու համար: Իմ համոզմամբ՝ այդ քաղցր պաշտոնի համար նա առանց աչքը թարթելու հետագայում ցույցեր էլ կցրի, ուժի կիրառման հրաման էլ կտա, կրակելու հրաման էլ կտա՝ ա՛յն, ինչում հանիրավի մեղադրում է Քոչարյանին: Եվ եթե Քոչարյանը նման հրաման չէր տվել՝ խնայելով մարդկանց կյանքը, Նիկոլը հանուն իր և իր անկուշտ կնոջ՝ էշի թագավորությունը պահպանելու նպատակով հարյուրավոր զոհեր կթողնի մայրաքաղաքի փողոցներում: Բայց մի բան թող լավ իմանա ողորմելի բռնապետը՝ մենք չենք ընկրկելու և չենք նահանջելու: Գնալու ենք մինչև վերջ:
«Ասֆալտին փռելու օպերացիան», կարելի է արձանագրել, արդեն սկսված է
Այսօրվանից բոլորը, ովքեր կոտնահարեն իմ և գաղափարակից ընկերներիս իրավունքները, իմ կողմից արժանանալու են համարժեք և կոշտ պատասխանի:
ՀՀ ոստիկանության գործողությունները Ռոբերտ Քոչարյանի աջակիցների նկատմամբ երեկ արդեն անցան ամեն չափն ու սահմանը, կիրառվեց անհամաչափ բիրտ ուժ ցուցարարներիս հանդեպ: Հանցագործ մի խելագարի ծառայող ոստիկանակույտը, որպեսզի մեզ թույլ չտա անցնել փողոցը և մոտիկից ողջունել նախագահ Քոչարյանին, ֆիզիկակական բռնություն կիրառեց նույնիսկ կանանց ու աղջիկների նկատմամբ՝ նրանցից ոմանց ուղղակի բրդել-գցելով գետնին: Այսինիքն, «ասֆալտին փռելու օպերացիան», կարելի է արձանագրել, արդեն սկսված է և մոլեգնում է Երևանի փողոցներում՝ հատուկ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներին չեզոքացնելու, նրանց բողոքի ձայնը լռեցնելու համար:
Նշենք ու արձանագրենք, որ մեր առջև բիրտ ուժ է կանգնած՝ ռեժիմի ստրուկ հանդիսացող ոստիկանությունը, որն իր կարճ խելքով մտածում է, թե Նիկոլի իշխանությունը տևելու է հավերժ, և այս վակխանալիայի համար մեղավորները մնալու են անպատիժ: Չարաչար սխալվում եք, պարոնա՛յք:
Ինքս այսօրվանից պաշտոնապես հայտարարում եմ քաղաքացիական անհնազանդության մասին, ինչը նշանակում է, որ մոռանալում եմ թե՛ իմ երկու բարձրագույն կրթության մասին, թե՛ այն մասին, որ ես կին եմ՝ թույլ սեռի ներկայացուցիչ: Այսօրվանից բոլորը, ովքեր կոտնահարեն իմ և գաղափարակից ընկերներիս իրավունքները, իմ կողմից արժանանալու են համարժեք և կոշտ պատասխանի: Ես այլևս բարեկիրթ ու ցիվիլ չեմ լինելու, քանի որ ինչքան մենք բարի եղանք, այնքան Նիկոլն ու իր թիմը անցան բոլոր թույլատրելի սահմանները: Նիկոլն ինքը բռնությամբ ու շանտաժով զավթեց իշխանությունը, բռնաբարեց նրա բոլոր երեք ճյուղերը և այսօր էլ շարունակում է ինքնիրավչության միջոցով հարմարեցնել արդարադատության համակարգը իր սեփական շահերին: Մարդ, որը զուրկ է թե՛ գրագիտությունից, թե՛ խոհեմ մտածելակերպից, թե՛ տարրական մարդկային խղճից:
«Իրավապահների» երեկվա խայտառակ վարքագիծն ապացուցեց վաղուց հայտնի այն թեզը, որ Նիկոլն իր հոգու խորքում արյուն է սիրում և արյան ձգտում: Մարդ, որի պատճառով արյուն թափվեց 2008-ի մարտի 1-ին, այժմ վերցրել է երկրի իշխանությունը, իրեն հռչակել ցեղապետ և անում է ամեն ինչ՝ այդ քաղցր պաշտոնը պահպանելու համար: Իմ համոզմամբ՝ այդ քաղցր պաշտոնի համար նա առանց աչքը թարթելու հետագայում ցույցեր էլ կցրի, ուժի կիրառման հրաման էլ կտա, կրակելու հրաման էլ կտա՝ ա՛յն, ինչում հանիրավի մեղադրում է Քոչարյանին: Եվ եթե Քոչարյանը նման հրաման չէր տվել՝ խնայելով մարդկանց կյանքը, Նիկոլը հանուն իր և իր անկուշտ կնոջ՝ էշի թագավորությունը պահպանելու նպատակով հարյուրավոր զոհեր կթողնի մայրաքաղաքի փողոցներում:
Բայց մի բան թող լավ իմանա ողորմելի բռնապետը՝ մենք չենք ընկրկելու և չենք նահանջելու: Գնալու ենք մինչև վերջ:
Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից