Դատարանը հայտարարեց, որ իր համար Արցախի նախագահ չկա
Երեկ մերձեցման երեկո էր (գուցե նաեւ գիշեր)։ Միջազգային մակարդակի: Սեղանին հավանաբար օղի էլ է եղել, վստահաբար՝ ոչ թոթի։ Թոթի օղու բաղադրության մեջ հերոսածին տարրեր են հայտնաբերվել, իսկ այդ տարրերը վնասակար են քաղաքացիական պայմանագիր կնքելու կամ բաց հասարակություն կառուցելու համար։
Ստրասբուրգյան մերձեցման ժամանակ մի շատ հայտնի մարդու շատ հայտնի որդի խոսք է տվել, որ էլ թյուրիմացություն թույլ չի տա։ Տոլստոյը, Լեւը չէ, Պյո՛տրը, ասել է՝ եղբա՛յր, թյուրիմացությունը, էն էլ նման հարցերում, եւս փորձի պակասից է, ինչը մորուքի երկարության հետ կապ չունի։ Բայց քանի որ Տոլստոյը սա ռուսերեն է ասել, մեր պատվիրակությունից քչերն են հասկացել, ով էլ հասկացել է, դուխով չէ։ Ինչպես բոլոր մերձեցումներից հետո հանգիստ քնել են։ Ու ոչինչ որ Երեւանում մի դատարան... չէ՛, կապ չունի՝ ում կալանավորելու որոշում կայացրեց, այլ կապ ունի այն, որ հայտարարեց, թե իր համար Արցախի նախագահ չկա՝ ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ, ոչ էլ երրորդ՝ գործող։
Ռուսների հետ մերձեցումը գուցե ավելի հետաքրքիր է, այն էլ զով Ստրասբուրգում՝ պատուհանները փակ, բայց Արցախի հետ մերձեցումն ավելի կարեւոր է։ Թոթի օղին էլ, մանավանդ առավոտ շուտ՝ սոված փորին, դեղ է՝ բուժիչ։
Բոլորիդ կենացը, մանավանդ նրանց, որոնք այս պահին ծառայում են բանակում ու Արցախում, եւ նրանց, որոնք մեծացել են նկուղներում, որպեսզի թուրքի գյուլլեն չդադարեցնի իրենց մանկությունը, առանց այն էլ այն արնագույն էր դարձրել։

Հովիկ Աֆյանի ֆեյսբուքյան էջից