Հարցս ուղղում եմ Արարատին՝ կարո՞ղ եմ ենթադրել, որ խնդիրը ֆեյքերը չեն, խնդիրը դո՛ւ ես
Այս տարվա փետրվարի 27-ին Արարատ Միրզոյանը ՌԴ խորհրդարանում բառացիորեն հայտարարել է.
«Ամենայն պատասխանատվությամբ ցանկանում եմ հայտարարել՝ նմանօրինակ փորձերը դատապարտված են ձախողման ի սկզբանե, կատարյալ ձախողման, որովհետև մեր հարաբերություններում սեպ խրելը անհնար է, որովհետև մեր երկրների և ժողովուրդների բարեկամության արտաժամանակային պատճառները և հիմքերը վեր են կանգնած քաղաքական կոնյունկտուրաներից և որոշակի շրջանակների անցողիկ, ներանձնական շահերից»:
Սա ասվել է էն համատեքստում, թե իբր ֆեյքերը փիս-փիս բաներ են գրում Արարատ Միրզոյանի քայլելու ու դրա արդյունքների՝ երրորդ կողմի շահերի հետևանք լինելու մասին։ Մի խոսքով՝ կարդացեք, վերհիշեք։
Հարցս ուղղում եմ Արարատին։ Եղբա՛յր, երբ քո գլխավորած հիմնարկի քո կուսակից երկու կարկառուններից մեկը նեղն ընկած դաշնակցին չափալախում է, իսկ մյուսն էլ թռնում է խիպիշից, կարո՞ղ եմ ենթադրել, որ խնդիրը ֆեյքերը չեն, խնդիրը դո՛ւ ես, որ մարդկանց բարձր ամբիոնից սխալ ինտերպրետացիաներ ես արել։
Կամ էլ՝ տղավարի ասեք, որ ձեզնից ինչ դաշնակից, այ ակուպանտներ։ Կամ էլ՝ Իգիթյանի ու Ռուբինյանի արածի մոտիվները հրապարակայնացրեք ու պատժեք, խոսքի՝ մանդատից զրկելով։
Մի խոսքով՝ սեպերը ափաշքյարա կողքներդ են, մի բան մտածեք, հասկանանք՝ ում ինչ ենք ասում։
Հարցս ուղղում եմ Արարատին՝ կարո՞ղ եմ ենթադրել, որ խնդիրը ֆեյքերը չեն, խնդիրը դո՛ւ ես
Այս տարվա փետրվարի 27-ին Արարատ Միրզոյանը ՌԴ խորհրդարանում բառացիորեն հայտարարել է.
«Ամենայն պատասխանատվությամբ ցանկանում եմ հայտարարել՝ նմանօրինակ փորձերը դատապարտված են ձախողման ի սկզբանե, կատարյալ ձախողման, որովհետև մեր հարաբերություններում սեպ խրելը անհնար է, որովհետև մեր երկրների և ժողովուրդների բարեկամության արտաժամանակային պատճառները և հիմքերը վեր են կանգնած քաղաքական կոնյունկտուրաներից և որոշակի շրջանակների անցողիկ, ներանձնական շահերից»:
Սա ասվել է էն համատեքստում, թե իբր ֆեյքերը փիս-փիս բաներ են գրում Արարատ Միրզոյանի քայլելու ու դրա արդյունքների՝ երրորդ կողմի շահերի հետևանք լինելու մասին։ Մի խոսքով՝ կարդացեք, վերհիշեք։
Հարցս ուղղում եմ Արարատին։ Եղբա՛յր, երբ քո գլխավորած հիմնարկի քո կուսակից երկու կարկառուններից մեկը նեղն ընկած դաշնակցին չափալախում է, իսկ մյուսն էլ թռնում է խիպիշից, կարո՞ղ եմ ենթադրել, որ խնդիրը ֆեյքերը չեն, խնդիրը դո՛ւ ես, որ մարդկանց բարձր ամբիոնից սխալ ինտերպրետացիաներ ես արել։
Կամ էլ՝ տղավարի ասեք, որ ձեզնից ինչ դաշնակից, այ ակուպանտներ։
Կամ էլ՝ Իգիթյանի ու Ռուբինյանի արածի մոտիվները հրապարակայնացրեք ու պատժեք, խոսքի՝ մանդատից զրկելով։
Մի խոսքով՝ սեպերը ափաշքյարա կողքներդ են, մի բան մտածեք, հասկանանք՝ ում ինչ ենք ասում։
Արմեն Մինասյանի ֆեյսբուքյան էջից