Արդեն ասել եմ, որ ցանկալի է իմանալ, թե մինչև որ սահմանը Նիկոլ Փաշինյանն իր անձնական հարցերից և խնդիրներից ելնելով՝ պատրաստ է փչացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Երկու օրում երկու հետաքրքիր լուր այս թեմայով։ Սկզբից ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը փաստացի հայտարարեց, որ «Ռուսաստանը օկուպացրել է Հարավային Օսիան և Աբխազիան», իսկ երեկ ԵԽԽՎ-ում Ռուսաստանի քվեարկության իրավունքը վերադարձելու քվեարկության ժամանակ իմքայլական Հովհաննես Իգիթյանը չի մասնակցել գործընթացին, իսկ ահա Ռուբեն Ռուբինյանն առհասարակ դեմ է քվեարկել։
Փաշինյանը ռուսներից անձնական վրեժ է լուծում այն բանի համար, որ ինքը Կրեմլում ընդունելի չէ, դեռ ավելին՝ Մոսկվան Հայաստանում այլ անձի է տեսնում իրեն գործընկեր։ Ես վստահ եմ, որ վաղ թե ուշ այս ամենի համար կոնկրետ մարդիկ շատ կոնկրետ պատասխանատվության են ենթակվելու։ Պարզապես հուսանք, որ մինչ այդ երկիրը սրա պատճառով կորուստներ, այդ թվում՝ տարածքային, չի ունենա։
Փաշինյանը ռուսներից անձնական վրեժ է լուծում

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից