Ա՛յ Ռուբո ջան, ո՞նց ես էդ եքա կանաչ ու կարմիր լույսերը խառնել
Ruben Rubinyanը դեմ է քվեարկում ՌԴ-ի` ԵԽԽՎ վերադառնալու բանաձևին՝ լինելով պատվիրակության ղեկավար: Ռուբինյանը լավ է անում, որ դեմ է քվեարկում. էդ իր ու իր ներկայացրած քաղաքական թիմի դիրքորոշումն է Ռուսաստանի նկատմամբ, որի իրավացիությունը չեմ էլ քննարկում: Բայց այստեղ ամենազավեշտալին էն է, որ իմ ընկեր Ռուբինյանը դրանից հետո կանգնում ու լուրջ դեմքով ասում է, որ պատահական է դեմ քվեարկել: Ա՛յ Ռուբո ջան, այ ես քո ցավը տանեմ, ո՞նց ես էդ եքա կանաչ ու կարմիր լույսերը խառնել: Լավ, ենթադրենք՝ էդ խառնել ես, բա դրանից անմիջապես հետո 10 վայրկյան ունենում ես քվեարկությունդ փոխելու համար, բա էդ ժամանակ ինչի՞ չուղղեցիր: Բա չգիտեի՞ր, որ ԵԽԽՎ-ում քվեարկությունից մի օր հետո քվեարկություն փոխելու հնարավորություն չկա, իսկ կարո՞ղ է՝ գիտեիր՝ ուղղակի Երևանից զանգել ասել են՝ արագ ֆեյս սեյվինգի համար ասա, որ «սխալվել ես»: Իսկ չե՞ս կարծում, որ ավելի ազնիվ կլիներ, որ ասեիր` «էդ իմ քաղաքական դիրքորոշումն է եղել», կամ ասեիր, որ դա ձեր քաղաքական թիմի արտաքին կուրսի արտացոլումն է: Հիմա ասածներիդ ոչ մեկը չի հավատում, ու արի ասա, որ չհավատալու բոլոր հիմքերը կան: Հ.Գ. Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների սրման ու դրա հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնելու է անձամբ Նիկոլ Փաշինյանի վրա ու ինչքան էլ Ռուբինյանն ու Ալենը էդ գործում արդեն ուրույն դերակատարում ունեն, մեկ է՝ Փաշինյանն անձամբ է պատասխանատու էս բորշի համար:
Ա՛յ Ռուբո ջան, ո՞նց ես էդ եքա կանաչ ու կարմիր լույսերը խառնել
Ruben Rubinyanը դեմ է քվեարկում ՌԴ-ի` ԵԽԽՎ վերադառնալու բանաձևին՝ լինելով պատվիրակության ղեկավար: Ռուբինյանը լավ է անում, որ դեմ է քվեարկում. էդ իր ու իր ներկայացրած քաղաքական թիմի դիրքորոշումն է Ռուսաստանի նկատմամբ, որի իրավացիությունը չեմ էլ քննարկում: Բայց այստեղ ամենազավեշտալին էն է, որ իմ ընկեր Ռուբինյանը դրանից հետո կանգնում ու լուրջ դեմքով ասում է, որ պատահական է դեմ քվեարկել: Ա՛յ Ռուբո ջան, այ ես քո ցավը տանեմ, ո՞նց ես էդ եքա կանաչ ու կարմիր լույսերը խառնել: Լավ, ենթադրենք՝ էդ խառնել ես, բա դրանից անմիջապես հետո 10 վայրկյան ունենում ես քվեարկությունդ փոխելու համար, բա էդ ժամանակ ինչի՞ չուղղեցիր: Բա չգիտեի՞ր, որ ԵԽԽՎ-ում քվեարկությունից մի օր հետո քվեարկություն փոխելու հնարավորություն չկա, իսկ կարո՞ղ է՝ գիտեիր՝ ուղղակի Երևանից զանգել ասել են՝ արագ ֆեյս սեյվինգի համար ասա, որ «սխալվել ես»:
Իսկ չե՞ս կարծում, որ ավելի ազնիվ կլիներ, որ ասեիր` «էդ իմ քաղաքական դիրքորոշումն է եղել», կամ ասեիր, որ դա ձեր քաղաքական թիմի արտաքին կուրսի արտացոլումն է: Հիմա ասածներիդ ոչ մեկը չի հավատում, ու արի ասա, որ չհավատալու բոլոր հիմքերը կան:
Հ.Գ. Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների սրման ու դրա հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնելու է անձամբ Նիկոլ Փաշինյանի վրա ու ինչքան էլ Ռուբինյանն ու Ալենը էդ գործում արդեն ուրույն դերակատարում ունեն, մեկ է՝ Փաշինյանն անձամբ է պատասխանատու էս բորշի համար:
Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից