Կարծիք

25.06.2019 13:13


Տարօրինակ կլիներ, եթե մեր շարիկովները` «հեղափոխական» չալոները, համարժեք արձագանքեին Ռոբերտ Քոչարյանի ասածներին

Տարօրինակ կլիներ, եթե մեր շարիկովները` «հեղափոխական» չալոները, համարժեք արձագանքեին Ռոբերտ Քոչարյանի ասածներին

Խոզն ի՞նչ գիտի` տուռնիկն ինչ է

Տարօրինակ կլիներ, եթե մեր շարիկովները` «հեղափոխական» չալոները, համարժեք արձագանքեին Ռոբերտ Քոչարյանի ասածներին եւ չփորձեին խեղաթյուրել 5-րդ ալիքին տված հարցազրույցի բովանդակությունը` կառչելով ձեւից. առանձին բառեր, արտահայտություններ հանելով կոնտեքստիցից եւ սեփական կրթվածության, գրագիտության, գավառամտության նեղլիկ պատուհանից «մեկնաբանելով» երկրորդ նախագահի բարձրաձայնած անվիճելի փաստերը։

Առաջիններից մեկը դա արեց իշխող լակոտակրատիայի կարկառուն ներկայացուցիչ, կրթության, գիտության եւ սպորտի «սուպերնախարար», սուպերստատուսչի Արայիկ Հարությունյանը։
Սա շտապեց ցուցադրել սեփական նեղմտության ողջ պերճանքն ու թշվառությունը` ֆեյսբուքյան իր «պատին» դարակազմիկ մի գրառում անելով. «Հայաստանը «վետերոկ» չէ, որ ընդունես ու հետո հանձնես: Մարդը տասը տարի եղել է պետության ղեկավար, բայց տենց էլ չի հասկացել, որ վետերոկի վարիչ չի եղել: «Հայաստանն ընդունել եմ...»: Մարդը տասը տարի եղել է պետության ղեկավար, բայց չափման միավորը «լիքը սառնարանն է, ռեստորանն ու խորովածանոցը` Պռոշյանում...»:

Ուշադրություն դարձրեք. այս մասին խոսում է մեկը, որի շեֆը Հայաստանը դարձրել է մի մեծ վետեռոկ` բաց երկնքի տակ, մի տաղավարից մյուսը շրջելով` ագահորեն ուտում է ու ուտում, հատ-հատ ըմբոշխնում ձեռքի տակ ընկած խորտիկները, վրայից դնջացնող թան կամ լիմոնադ խմում, որ տեղ բացի չվայելած ուտեստների համար, ու գովաբանում Բարձրյալին, որ 30 տարի ընդմիջումից հետո սեփական գաստոնոմիական կրքերը բավարարելու բացառիկ հնարավորություն է տվել իրեն։

Իր կարճ խելքով`էժանագին այդ հնարքով հետին պլան է մղում երկրորդ նախագահի ասելիքը. որ երբ ստանձնեց Հայաստանի վարչապետի պաշտոնը, մայրաքաղաք Երեւանում ընդամենը երեք լուսավորված փողոց կար, երկու-երեք խղճուկ ռեստորան Պռոշյան փողոցի վրա, բենզինը բալոններով էր վաճառվում, մարդկանց սառնարանները դատարկ էին։ Ավելացնենք`զանգվածային արտագաղթն արյունաքամ էր անում երկիրը, մարդկանց ողորմելի թոշակները, աշխատավարձերը, նպաստները ամիսներ շարունակ չէին վճարվում, Բանակը, ինչպես իր հայտնի ասուլիսում փաստել է Վազգեն Սարգսյանը, բենզին չէր ստանում եւ այլն, եւ այդպես շարունակ։ Իսկ 10-11 տարի անց, երբ հանձնեց իշխանությունը, այդ «ձախորդ օրերից» միայն տխուր հիշողություններ էին մնացել։

Այլապես ստիպված կլիներ ընդունել, որ իրենք լկտիաբար ստում են` շահարկելով «20 տարի շարունակ» երկրում տեղ գտած համատարած ալան-թալանի առասպելը։
Իսկ դա, համաձայնեք, ինքնասպանությանը համարժեք մի բան է ստի, կեղծիքի եւ ապատեղեկատվության ալիքի վրա իշխանության եկած քայլարածների համար...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը