«Ժողովրդի իշխանությունը» ժողովրդի թիկունքում թշնամու հետ ինչ-որ անհասկանալի բաների շուրջ է բանակցում
Եթե Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները երբեմն չպատմեին բանակցություններում քննարկվող որոշ դետալների մասին, մենք լրիվ անտեղյակ էինք լինելու այդ ամենից: Մեր «ժողովրդիններկայացնող» իշխանությունները,փաստորեն,ժողովրդիթիկունքումայնպիսիթեմաներիշուրջենբանակցում, որոնցհամար,կարծումեմ,արդենիսկպիտիանհապաղկարգովբացատրություններտան:
Մամեդյարովն ասել է, որ հայկական կողմին առաջարկել են զորքերը դուրս բերել, որոնց փոխարեն կտեղակայվեն խաղարար ուժեր: Բա ասում էին՝ այդ խաղաղապահ առաքելություն կոչվածն ամենավերջո՞ւմ պիտի լինի, երբ որ Արցախի կարգավիճակի հարցը վերջնականապես ճշտվի:
Այսիշխանությունըպատուհասէդառնալումերժողովրդիգլխինբառիսուղիղիմաստով. իմ ասածները լա՛վ հիշեք, հարգելի՛ ժողովուրդ: Մարդկայինքաղաքակրթությանպատմությանմեջդեռչիեղելնմանդեպք, երբքոիսկտարածքիցքոիսկհաղթանակածզորքըդուրսբերես, փաստորեն,ոչմիբանիդիմաց: Բայց, կներեք, այնուամենայնիվ, հիշեցի, որ մարդկային քաղաքակրթության պատմության մեջ եղել է նմանատիպ մի դեպք, ու այդ դեպքը նորից կապ ունի մեր երկրի հետ, երբ մեկ դար առաջ, նորից, չգիտես, թե ինչու, մեր զորքերը ուղղակի ոչ մի բանի դիմաց լքեցին Կարսը, ու մեր հայրենիքի այդ մի կարևոր հատվածն ընդմիշտ մնաց թշնամուն:
Հիմա «թավիշները» ուզում են կրկնել այդ «հերոսությունը»: Գիտեք, մեկ-մեկ մտածում եմ, որ մերժողովրդիմեջմիտեսակկա, որիուղեղներումհատուկմակաբույծներենապրում, որոնքայնպեսենազդումնրանցվրա, որնրանքսկսումենգործելբացառապեսսեփականտեսակիդեմ (կենդանական աշխարհում արդեն ապացուցված է, որ այդպիսի երևույթ իսկապես կա): Ու ի՞նչն է հետաքրքիր, որ հենց այդ տեսակի ներկայացուցիչներն են հիմնականում զբաղեցնում ղեկավար պաշտոններ մեր երկրում. գոնե «թավիշները» հաստատայդտեսակնեններկայացնում, ևիրենցանթաքույցատելությունըմերերկրիուժողովրդինկատմամբուղղակիհաստատումէդա:
«Ժողովրդի իշխանությունը» ժողովրդի թիկունքում թշնամու հետ ինչ-որ անհասկանալի բաների շուրջ է բանակցում
Եթե Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները երբեմն չպատմեին բանակցություններում քննարկվող որոշ դետալների մասին, մենք լրիվ անտեղյակ էինք լինելու այդ ամենից: Մեր «ժողովրդին ներկայացնող» իշխանությունները, փաստորեն, ժողովրդի թիկունքում այնպիսի թեմաների շուրջ են բանակցում, որոնց համար, կարծում եմ, արդեն իսկ պիտի անհապաղ կարգով բացատրություններ տան:
Մամեդյարովն ասել է, որ հայկական կողմին առաջարկել են զորքերը դուրս բերել, որոնց փոխարեն կտեղակայվեն խաղարար ուժեր: Բա ասում էին՝ այդ խաղաղապահ առաքելություն կոչվածն ամենավերջո՞ւմ պիտի լինի, երբ որ Արցախի կարգավիճակի հարցը վերջնականապես ճշտվի:
Այս իշխանությունը պատուհաս է դառնալու մեր ժողովրդի գլխին բառիս ուղիղ իմաստով. իմ ասածները լա՛վ հիշեք, հարգելի՛ ժողովուրդ: Մարդկային քաղաքակրթության պատմության մեջ դեռ չի եղել նման դեպք, երբ քո իսկ տարածքից քո իսկ հաղթանակած զորքը դուրս բերես, փաստորեն, ոչ մի բանի դիմաց: Բայց, կներեք, այնուամենայնիվ, հիշեցի, որ մարդկային քաղաքակրթության պատմության մեջ եղել է նմանատիպ մի դեպք, ու այդ դեպքը նորից կապ ունի մեր երկրի հետ, երբ մեկ դար առաջ, նորից, չգիտես, թե ինչու, մեր զորքերը ուղղակի ոչ մի բանի դիմաց լքեցին Կարսը, ու մեր հայրենիքի այդ մի կարևոր հատվածն ընդմիշտ մնաց թշնամուն:
Հիմա «թավիշները» ուզում են կրկնել այդ «հերոսությունը»: Գիտեք, մեկ-մեկ մտածում եմ, որ մեր ժողովրդի մեջ մի տեսակ կա, որի ուղեղներում հատուկ մակաբույծներ են ապրում, որոնք այնպես են ազդում նրանց վրա, որ նրանք սկսում են գործել բացառապես սեփական տեսակի դեմ (կենդանական աշխարհում արդեն ապացուցված է, որ այդպիսի երևույթ իսկապես կա): Ու ի՞նչն է հետաքրքիր, որ հենց այդ տեսակի ներկայացուցիչներն են հիմնականում զբաղեցնում ղեկավար պաշտոններ մեր երկրում. գոնե «թավիշները» հաստատ այդ տեսակն են ներկայացնում, և իրենց անթաքույց ատելությունը մեր երկրի ու ժողովրդի նկատմամբ ուղղակի հաստատում է դա:
Թորոս Ալեքսանյան
Աղբյուրը՝ politeconomy.org