Հունիսի 25-ին Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը հրապարակելու է մարտի 1-ի գործով վճիռը, սակայն, խախտելով արդեն ձևավորված ավանդույթը, մենք՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներս, չենք հավաքվելու Վերաքննիչ դատարանի բակում:
Վաղը մենք բոյկոտելու ենք նշված դատավարությունը, քանի որ դատավոր Դանիելյանի վարքագծից պարզ է, թե ինչպիսի կողմնակալ մոտեցում նա ունի այս գործի հանդեպ: Ճանաչելով Դանիելյանին թե՛ որպես դատավորի, թե՛ որպես անձնավորության՝ արձանագրում ենք, որ նա առհասարակ վստահություն չի ներշնչում և միանգամայն ունակ է կայացնել անարդար վճիռ:
Նշենք, սակայն, որ ի վնաս Ռոբերտ Քոչարյանի վճիռ կայացնելու դեպքում դատավոր Դանիելյանը հարվածի տակ է դնելու ոչ թե երկրորդ նախագահին, այլ ինքն իրեն, քանի որ Քոչարյանը ցանկացած պարագայում՝ Հայաստանում, թե Եվրադատարանում, արդարացվելու է և ազատ արձակվելու, իսկ ահա ինքը՝ Դանիելյանը, հայտնվելու է շատ աննախանձելի դրության մեջ: Այսինքն, կայացվելիք վճիռը Դանիելյանը ինքն իր դեմ է կայացնելու, այլ ոչ թե Արցախի հերոս Քոչարյանի:
Հաշվի առնելով այս ամենը, ինչպես նաև Սահմանադրական դատարանի հանդեպ «հեղափոխական» իշխանության կողմից սկսված ոտնձգությունները, կոչ եմ անում մեր գաղափարակիցներին ու համախոհներին՝ հունիսի 25-ին, ժամը 15:30-ից հավաքվել Սահմամադրական դատարանի բակում և բողոքի նոր ակցիայով ցույց տալ մեր կոշտ դիրքորոշումը աղաղակող անարդարությունների նկատմամբ:
Մեր պայքարը տեղափոխվում է Սահմանադրական դատարան

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից