Անսպասելի չէր, որ իշխանական «Հայկական ժամանակն» ինձ թիրախավորելու էր
Իհարկե, անսպասելի չէր, որ իշխանական «Հայկական ժամանակն» ինձ թիրախավորելու էր այսօր Սահմանադրական դատարանի առջև հրավիրված շտապ հավաքին ակտիվ մասնակցելու համար։
Բայց որ դա արվելու է Արդարադատության ակադեմիայի նախկին ռեկտորի կարգավիճակիս հիմքով, չէի կարող ակնկալել։
Տալիս եմ անհրաժեշտ պարզաբանումներ.
1) Արդարադատության ակադեմիան բուհ չէ։ Այն իրականացնում է հետբուհական հատուկ մասնագիտական ուսուցում, ուստի այնտեղ սովորում են հասուն մարդիկ՝ դատավորի, դատախազի, քննիչի թեկնածուներ։
2) 2016 թվականի մայիսից ի վեր բացարձակ չեմ միջամտել Ակադեմիայի գործերին։ Անգամ չգիտեմ՝ ովքեր են ներկայիս ունկնդիրները։
3) Ակադեմիայի ունկնդիրները կաշկանդված են, համապատասխանաբար, դատավորների, դատախազների, քննիչների համար սահմանված էթիկական կանոններով, ներառյալ չեզոքության ու զսպվածության պահանջները։ Ուստի չէին էլ կարող մասնակցել հավաքին։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից