«Հայկական ժամանակ» կայքը տարածում է ապատեղեկատվություն
«Հայկական ժամանակ» կայքը տարածում է ապատեղեկատվություն՝ «ՀՀԿ-ն մոբիլիզացրել է ուժերը, մի քանի տասնյակ հոգի Մալյանի հետ ՍԴ-ի մոտ ակցիա է անում՝ ի պաշտպանություն Հրայր Թովմասյանի» վերնագրով հոդվածում:
Տեղեկացնում եմ, որ այսօր՝ հունիսի 24-ին, ՍԴ դիմաց անցկացված ցույցը կազմակերպվել է բացառապես «ՎԵՏՕ» շարժման կողմից, այն որևէ կապ չունի որևէ քաղաքական ուժի հետ:
Երկրորդ՝ ցույցը ոչ թե ի պաշտպանություն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի կամ այլ մեկի է, այլ բացառապես ՀՀ տապալված սահմանադրական կարգի վերականգման նպատակով է:
Կոչ ենք անում «Հայկական ժամանակ» կայքին վերջնականապես չվերածվել «Պրավդա» թերթի և չտարածել ակնհայտ սուտ, կեղծ, իշխանության կողմից պատվիրված քարոզչական նյութեր, մնալ ԶԼՄ-ին պատիվ բերող հարթության մեջ, այլ ոչ թե դառնալ իշխանական ֆեյք մամուլ, որը զբաղված է բացառապես իշխանական շահերի սպասարկմամբ:

«ՎԵՏՕ» քաղաքական շարժման նախաձեռնող
խմբի անդամ Անի Հովհաննիսյան