Կարծիք

24.06.2019 18:51


Էսքան թափանցիկ իշխանություն մեզ ո՞վ է տվել

Էսքան թափանցիկ իշխանություն մեզ ո՞վ է տվել

Հիշո՞ւմ եք` Փաշինյանն ի՜նչ զայրացած դեմք էր ընդունում, երբ խոսք էր բացվում հանրության աչքից հեռու` յոթ կողպեքի հետեւում «ադրբեջանցի գործընկերոջ» հետ թեթ ա թեթ ձեւաչափով տեղի ունեցող վերելակային եւ այլ անհասկանալի «շփումների» մասին։

Նման դեպքերում «ժողովրդի վարչապետը» տհաճությամբ կնճռոտում էր դեմքը եւ բլթացնում. «Հայաստանի ոչ մի իշխանություն այնքան բաց եւ թափանցիկ չի եղել Ղարաբաղի հարցում, ինչպես մենք»։

Բոլթոնի հովանու ներքո Մինսկի համանախագահների եւ արտգործնախարարների մասնակցությամբ անցկացված «շատ կարեւոր եւ արդյունավետ» հանդիպումից չորս օր է անցել։ Փորձագետները, վերլուծաբանները, քաղաքական գործիչները, լրագրողները գլուխ-գլխի տված` ջանում են վերծանել արտգործնախարար Մնացականյանի ծավալուն հարցազրույցում տեղ գտած անվերծանելի արտահայտությունները, հասկանալ` ինչ է թաքնված առատության եղջյուրից թափվող բառակույտերի տակ։

Միակ բանը, որ պարզ է, այն է, որ հայկական կողմը շատ զգայուն է «ադրբեջանցի գործընկերների մտահոգությունների հանդեպ»։ Մեկ էլ` որ «շատ կարեւոր» այդ քննարկումները շարունակելը, ձեռք բերված անհայտ, բայց «շատ կարեւոր» համաձայնությունների համար «շատ կարեւոր» միջավայր ստեղծելը շատ կարեւոր է. «Այո, ես կարող եմ հաստատել, որ մենք համենայնդեպս համաձայնություն ունենք, որ անհրաժեշտ է աշխատել այդ ուղղությամբ և հաջորդ հանդիպման մասին նորից կվերջնականացնենք համաձայնությունը»։

Ինչպե՞ս կարելի է «նորից վերջնականացնել» այն, ինչը ենթադրաբար գոնե մեկ անգամ արդեն վերջնականացվել է` սատանան գիտի։

Այսքան «բաց եւ թափանցիկ» իշխանություն, որ պարտիզանի համառությամբ ջրում է բոլոր հարցերը, այնպես, որ ոչ մեկը գլխի չընկնի` ինչ է կատարվում, մեզ ո՞վ է տվել...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը