Սահմանադրական դատարանում դավադրությունը փաստեց, որ վեթինգի նպատակը դատական համակարգը ռեպրեսիվ գործիք դարձնելն է
Բոլորին էլ հայտնի է, որ ամենաչկոռումպացված դատական ատյանը Սահմանադրական դատարանն է. նրա անդամներից ոչ մեկի վրա չեն կարող կոռուպցիոն որևէ կեղտ գտնել։ Մյուս դատարանների ազնիվ դատավորներին չնեղացնելու համար նշենք, որ Սահմանադրական դատարանի անդամները կոռումպացված չեն ոչ թե այն պատճառով, որ լուսնից են իջել կամ մաքրակրոն քրիտոնյա են, ոչ. ուղղակի Սահմանադրական դատարանում կոռուպցիայի հնարավորություն չկա, կամ խիստ չնչին է գայթակղվելու հնարավորությունը։ Իհարկե, նաև եթե մյուս դատարանների դատավորները տարբեր խառնվածք ունեն, ոմանք դատավոր են դարձել դատավորի կոչումը գնահատելով, ոմանք էլ գուցե կոռուպցիայի հեռանկարն են ունեցել, ապա Սահմանադրական դատարանի դատավոր դառնալու հայտ ներկայացրած անձը նախապես գիտի, որ այնտեղ կոռուպցիային առնչվելու տեղ չկա, հետևաբար դատավորի կոչումն են գնահատում։ Ինչևէ, հարցն այլ է. վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ և ՀԱԿ֊ի իրավաբան Վահե Գրիգորյանի կատարմամբ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների ու նրանց աջակիցների դավադրությունը՝ Սահմանադրական դատարանի նախագահին և յոթ անդամներին դատավորի կարգավիճակից զրկելու ու Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը զավթելու դավադրությունը ևս մեկ անգամ, այս անգամ՝ վերջնական են փաստում, որ դատավորների վեթինգի՝ զտման նպատակը բացարձակապես կոռուպցիայի դեմ պայքարը չի, որ կոռուպցիան նրանց ամենևին էլ չի հետաքրքրում (հակառակը՝ տեղն եկած տեղը օգնում է, վկա՝ դատավորներին ուղղված հեռախոսային կարգադրությունները, իրավապահ համակարգում կոռումպացված անձանց պաշտոններում պահելն ու նշանակելը), որ վեթինգը միայն մի նպատակ ունի, որ Նիկոլ Փաշինյանն իր շահերին ծառայեցնելու ու ռեպրեսիվ հաստատություն դարձնելու համար իր ձեռքում կենտրոնացնի ամբողջ դատական համակարգը։ Այսպիսով, իշխանության կամ նրա աջակիցների կողմից կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ որևէ քննարկում դատական իշխանության դեմ դավադրության կոնսպիրացիա է։ Այսուհետև որևէ մեկի մասնակցությունը վեթինգի քննարկումներին կամ ինչ–որ առաջարկություներով հանդես գալն արդեն մասնակցություն է դառնում կոնսպիրացիային, որը քողարկում է Փաշինյանի կողմից դատական համակարգն իր ձեռքին ռեպրեսիվ գործիք սարքելու ծրագիրը։ Անդրադառնալով վերը նշված այն հանգամանքին, որ Սահմանադրականի դատավոր են դառնում այն անձինք, ովքեր բարձր են գնահատում դատավորի կոչումը։ Բայց այժմ եղավ բացառություն. Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվեց մի անձ՝ Վահե Գրիգորյանը, որի համար ոչ թե դատավորի կոչումն է առաջնային, այլ ռեպրեսիվ ապարատի մաս դառնալը։
Սահմանադրական դատարանում դավադրությունը փաստեց, որ վեթինգի նպատակը դատական համակարգը ռեպրեսիվ գործիք դարձնելն է
Բոլորին էլ հայտնի է, որ ամենաչկոռումպացված դատական ատյանը Սահմանադրական դատարանն է. նրա անդամներից ոչ մեկի վրա չեն կարող կոռուպցիոն որևէ կեղտ գտնել։ Մյուս դատարանների ազնիվ դատավորներին չնեղացնելու համար նշենք, որ Սահմանադրական դատարանի անդամները կոռումպացված չեն ոչ թե այն պատճառով, որ լուսնից են իջել կամ մաքրակրոն քրիտոնյա են, ոչ. ուղղակի Սահմանադրական դատարանում կոռուպցիայի հնարավորություն չկա, կամ խիստ չնչին է գայթակղվելու հնարավորությունը։ Իհարկե, նաև եթե մյուս դատարանների դատավորները տարբեր խառնվածք ունեն, ոմանք դատավոր են դարձել դատավորի կոչումը գնահատելով, ոմանք էլ գուցե կոռուպցիայի հեռանկարն են ունեցել, ապա Սահմանադրական դատարանի դատավոր դառնալու հայտ ներկայացրած անձը նախապես գիտի, որ այնտեղ կոռուպցիային առնչվելու տեղ չկա, հետևաբար դատավորի կոչումն են գնահատում։
Ինչևէ, հարցն այլ է. վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ և ՀԱԿ֊ի իրավաբան Վահե Գրիգորյանի կատարմամբ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների ու նրանց աջակիցների դավադրությունը՝ Սահմանադրական դատարանի նախագահին և յոթ անդամներին դատավորի կարգավիճակից զրկելու ու Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը զավթելու դավադրությունը ևս մեկ անգամ, այս անգամ՝ վերջնական են փաստում, որ դատավորների վեթինգի՝ զտման նպատակը բացարձակապես կոռուպցիայի դեմ պայքարը չի, որ կոռուպցիան նրանց ամենևին էլ չի հետաքրքրում (հակառակը՝ տեղն եկած տեղը օգնում է, վկա՝ դատավորներին ուղղված հեռախոսային կարգադրությունները, իրավապահ համակարգում կոռումպացված անձանց պաշտոններում պահելն ու նշանակելը), որ վեթինգը միայն մի նպատակ ունի, որ Նիկոլ Փաշինյանն իր շահերին ծառայեցնելու ու ռեպրեսիվ հաստատություն դարձնելու համար իր ձեռքում կենտրոնացնի ամբողջ դատական համակարգը։
Այսպիսով, իշխանության կամ նրա աջակիցների կողմից կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ որևէ քննարկում դատական իշխանության դեմ դավադրության կոնսպիրացիա է։ Այսուհետև որևէ մեկի մասնակցությունը վեթինգի քննարկումներին կամ ինչ–որ առաջարկություներով հանդես գալն արդեն մասնակցություն է դառնում կոնսպիրացիային, որը քողարկում է Փաշինյանի կողմից դատական համակարգն իր ձեռքին ռեպրեսիվ գործիք սարքելու ծրագիրը։
Անդրադառնալով վերը նշված այն հանգամանքին, որ Սահմանադրականի դատավոր են դառնում այն անձինք, ովքեր բարձր են գնահատում դատավորի կոչումը։ Բայց այժմ եղավ բացառություն. Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվեց մի անձ՝ Վահե Գրիգորյանը, որի համար ոչ թե դատավորի կոչումն է առաջնային, այլ ռեպրեսիվ ապարատի մաս դառնալը։
Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից