Կարծիք

24.06.2019 15:00


Խիստ վտանգավոր միտում՝ անկախ շարժառիթներից

Խիստ վտանգավոր միտում՝ անկախ շարժառիթներից

«Ջանք չեմ խնայելու, որպեսզի յուրաքանչյուր պաշտոնյա կարողանա ինքնուրույն և լիարժեք իրականացնել իր գործառույթները». սրանք Ֆրանսիայի 24-րդ նախագահ Ֆրանսու Օլանդի նախընտրական քարոզչության շրջանակում ասված խոսքերն են:

Ուշադրությո՛ւն դարձրեք՝ ոչ թե «պահանջելու եմ», «հետևելու եմ» և այլ խրոխտ ու ազդեցիկ մտքեր (այդպիսիք լսելու անասելի գրավչությունը, ցավոք, մեծ է նաև քաղաքացիական հասարակության դեռևս հասուն փորձ չունեցող հանրությունում), այլ ուղղակի՝ չեմ խոչընդոտելու:

Ֆրանսուա Օլանդը վերջին տասնամյակների նախագահների և երկրների ղեկավարների իմ իդեալն է եղել և մնում, ընդ որում, բնականաբար, առանց ավելորդ գովազդի՝ նաև ընգծված հայանպաստ կեցվածքի համար:

Այլոց գործառույթներին անիմաստ միջամտելը, ընդհուպ նրանց փոխարեն որոշումներ կայացնելը, սոսկ իշխանատենչության երևույթ չէ, սա հաճախ նաև հուզական սրտացավությամբ թելադրված մղում է, բայց վերջին հաշվով, անհրաժեշտ է գիտակցել, որ դա առնվազն խիստ վտանգավոր միտում է՝ անկախ շարժառիթներից...

Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը