Կարծիք

24.06.2019 13:51


Վահե Գրիգորյան․ վտանգավոր հիբրիդը

Վահե Գրիգորյան․ վտանգավոր հիբրիդը

Այս տարիների ընթացքում մենք բազմաթիվ անհաջող կադրեր ենք ունեցել՝ բոլոր իշխանությունների օրոք: Տեսել ենք գրագիտության և փորձի պակաս ունեցողների, տեսել ենք հայոց լեզու չիմացողների, քաղաքականությունը բիզնեսի հետ խառնողների, թայֆաբազների, «բեսպրեդելշիկների», կոռումպացվածների՝ ում ասես:

Բայց եթե խորը մտածենք, դրանք բոլորը իրար գումարած՝ այնքան վտանգավոր չէին, որքան մեկ հատիկ Վահե Գրիգորյանը:
Ինչո՞ւ:

Որովհետև այս մարդը տարիներ շարունակ դասեր է առել միանգամից մի քանի կործանարար հոսանքներից՝ տեր-պետրոսյանական շրջապատ, սորոսական ակունքներ և հիմա էլ ՝ նիկոլական խունտա:

Իրեն հարգող փաստաբանը երբեք չէր համագործակցի Նիկոլի նման վարչապետի հետ, քանի որ նույնիսկ իրավաբանական կրթություն չունեցող մարդն է տեսնում՝ քանի՛ անգամ է հեղափոխական թայֆան խախտել սահմանադրական կարգն ու օրենքները՝ հանուն իշխանության, և այդ ամբողջ անբարոյականությունը իրականացնելով «ժողովրդի» անվան տակ:

Եվ ո՞վ է այդ «ժողովուրդը»՝ Արցախի նախագահի «գլուխ ցխող» Ջիվա՞նը, երշիկ գողացող Նելլի՞ն, լեժանկա Գասպարի՞ն, թե՞ սասնածռական տեռորիստական հակումներով փռչոտ անձինք, որոնք պարբերաբար հավաքվում են այս ու այն դատարանների մոտ՝ իրենց կամքը թելադրելու համար:

Վերադառանալով հիմնական ասելիքիս՝ նշեմ ու դարձյալ շեշտեմ. Վահե Գրիգորյանը ՍԴ նախագահ ինքնահռչակվելով՝ ի՛նքն է ոտնահարում սահմանադրական կարգը, և Նիկոլի տխուր օրինակին հետևելով՝ պետությունը դարձնում է փալաս, հեղափոխակա՛ն փալաս:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը