Կարծիք

24.06.2019 13:20


Փաշինյանին լկտի հայհոյողները դարձել են նրա նվիրյալները

Փաշինյանին լկտի հայհոյողները դարձել են նրա նվիրյալները

Հիշում եմ, շատ լավ եմ հիշում բոլորին, ովքեր Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱԿ-ից հեռանալուց և ինստիտուցիոնալ քաղաքականության մասին խոսելուց հետո նրան սկսեցին լկտի վիրավորել, հայհոյել, անիծել...
Բոլորին հիշում եմ...
Եվ նույն մարդիկ հիմա, հատկապես նրան լկտի հայհոյողները դարձել են նրան պաշտողներն ու պաշտպանները՝ նույնիսկ նվիրյալները... Ու այս քամելյոններն իրենց իրավունք են վերապահում քննադատել այլոց, վիրավորել, հայհոյել կամ գնահատականներ տալ...
Նիկոլ Փաշինյանը հետագայում մոռացավ ինստիտուցիոնալի մասին և անցավ փողոցային քաղաքականության ու մարտավարության՝ մոռանալով և ոտնահարելով Սահմանադրությունն ու օրենքները: Զարմանալիորեն այս նույն սուբյեկտները, որոնք միշտ նախկինում խոսում էին օրինականության և իրավակարգի ամրապնդումից, բերանները ջուր են առել ու կրկին ծնկաչոք պաշտում են նրան...

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը