Մեկնաբանություն

24.06.2019 12:50


Հեղափոխության տականքները և ծափահարող խորհրդարանը (տեսանյութ)

Հեղափոխության տականքները և ծափահարող խորհրդարանը (տեսանյութ)

Հայաստանում ամեն օր հաստատվում է այն հայտնի բանաձևը, ըստ որի՝ հեղափոխությունը պլանավորում են փիլիսոփաներն ու հանճարները, իրականացնում են ռոմանտիկները, իսկ վայելում են տականքները։

Հեղափոխությունը տականքներին հանում է ջրի երես։ Մթնոլորտը դառնում է նողկալի։

2018–ի ապրիլին փողոց փակող, նախկինը մերժող ու նոր Հայաստան պահանջող զանգվածը հաստատ չգիտեր, որ դառնալու է հնագույն Հայաստանի վերակենդանացման գործիքը։ Չգիտեր, որ ձևավորելու է տերպետրոսյանական իշխանություն՝ Նիկոլ Փաշինյանի դեմքով։

Հանրությունը չգիտեր, որ քվեարկելու է մի խորհրդարանի ստեղծման օգտին, որի մեծամասնությունը ծափահարելու է Լևոն Տեր–Պետրոսյանի անձնական օգտագործման փաստաբան Վահե Գրիգորյանի՝ ՍԴ նախագահ ինքնահռչակվելու հայտարարությանը։

Հանրությունը չգիտեր, որ 88 քայլարած է գուծուղել ԱԺ, որպեսզի նրանք ծափահարեն ստաժավոր հաճախորդ, բանակից ճողոպրելու համար դատված, հարազատների դեմ ցուցմունք տված, մանր ժուլիկությամբ մշտապես աչքի ընկնող և տարատեսակ շրջանակների ձեռքի գործիք Արման Բաբաջանյանի դեմագոգիկ ելույթին։ Այն Արմանի, որը մինչև Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալն ատամներով պաշտպանում էր նախկին իշխանություններին ու հայհոյում հեղափոխությանը, իսկ հիմա դարձել է Նիկոլից ավելի Նիկոլ, թունդ հեղափոխական և օգտվում է հեղափոխության արդյունքներից։

Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է այն թեզը, որ հեղափոխության օրերին հռչակված արժեքները պետք է փրկել հեղափոխականներից և, առավել ևս, հեղափոխության արդյունքներից օգտվող տականքներից։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը