Կարծիք

24.06.2019 10:25


Հստակ պատասխանների ակնկալիքով

Հստակ պատասխանների ակնկալիքով

Լրատվամիջոցներից պարբերաբար տեղեկանում ենք, որ մարդիկ, ում նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում, շրջում են Վրաստանում, կամ Չեխիայում, կամ ԵՄ այլ երկրներում, կամ աշխարհի որևէ այլ անկյունում:

Նրանցից ոմանց նկատմամբ, ըստ մամուլի տեղակատվության, և ըստ քննչական ծառայությունների՝ ընտրված են խափանման միջոցներ, այդ թվում՝ ստորագրություն չհեռանալու մասին: Բայց, չգիտես ինչպես, մի դեպքում նրանց՝ երկրից դուրս գալու համար որևէ խոչընդոտ չկա, մեկ այլ դեպքում նույնիսկ դատարանի թույլտվության առկայության պարագայում ակնհայտ արհեստական պատճառներով ելքն արգելվում է:

Հիմա հարց, որ իսկապես շատերին է հետաքրքրում. անձինք, ում նկատմամբ հարուցված է քրեական գործ, ի՞նչ իրավական հիմքերի, ի՞նչ հիմնավորումների առկայությամբ են երկրից դուրս գալիս: Ո՞վ է որոշում՝ այս մեկին կարելի է, մյուսին՝ ոչ։

Անհրաժեշտություն է առաջանում հրապարակել այդ մարդկանց ելքի թույլտվության փաստաթղթերը։ Շատ կարևոր է հասկանալ, դրանք բոլորը դատարանի որոշումներո՞վ են և բոլորը՝ պատշաճ դատաիրավական ձևակերպմա՞մբ։ Հակառակ դեպքում գործում է բացահայտ կամայական մոտեցում։

Ինչպե՞ս է, որ մի դեպքում ունենալով դատարանի թույլտվությունը՝ մարդիկ զրկված են երկրից դուրս գալու հնարավորությունից, և բացատրությունները ակնհայտ արհեստական են, իսկ այլ դեպքերում անհայտ ծագման թույլտվություններով, գուցե ուղղակի պայմանավորվածությունների արդյունքում շրջում են աշխարհով մեկ և միայն նոր պայմանավորվածության համար վերադառնում Հայաստան:

Էլինար Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը