Ոստիկաններն առանց որևէ խոսք ասելու՝ բռնի ուժով հորս ձեռնաշղթաներ են հագցրել և տարել ոստիկանություն
Հայտարարություն ԶԼՄ ներկայացուցիչների համար։
2019 թ.-ի մայիս ամսին, հայրս ամբողջովին ազատվելով բանտից, վերադարձել է իր բնականոն կյանքի ընթացքին։ Գրեթե մեկ ու կես ամիս հետո՝ հունիսի 22-ին, ժամը 17:40-ին, Կապանում գտնող հորս բնակարան են ներկայացել երկու քաղաքացիական հագուստով անձիք և ներկայացել են ոստիկաններ: Նրանք հորս հրավիրել են ոստիկանական բաժին։ Ոստիկաններից մեկը եղել է ՀՀ ոստիկանության մայոր՝ Արտավազդ Գրիգորյանը։ Հայրս որևէ խնդիր չտեսնելով համաձայնվել և դուրս է եկել տանից՝ ոստիկանների ուղեկցությամբ։ Ոստիկանական մեքենային հասնելուն պես, ոստիկաններն առանց որևէ խոսք ասելու՝ բռնի ուժով հորս ձեռնաշղթաներ են հագցրել և այդպես տարել ոստիկանություն։ Մեքենայից մինչև ոստիկանական շենք հորս տարել են բռնի ուժով՝ կոպտորեն խախտելով նրա իրավունքները։ Այդքանից հետո, ոստիկանությունում սկսել են նկարահանել այդ ամբողջ ընթացքը, այնուհետև հորս տեղափոխել են ճաղավանդակներով փակված սենյակ։ Հայրս պարզաբանում է պահանջել ոստիկանների նմանօրինակ գործողությունների համար։ Ոստիկանների պատասխանը եղել է այն, որ իրենք կատարում են օրենքով նախատեսված հաշվառման գործընթացը։
Այս ամենը ես որակում եմ որպես ՀՀ քաղաքացու նկատմամբ մարդու իրավունքների խախտում և արժանապատվությունը վիրավորել ցանկացող քայլ։
Պահանջում եմ անհապաղ բացատրություններ ներկայացնել այդ միջադեպի հետ կապված և պատասխանատվության ենթարկել բոլոր այն ոստիկաններին, ովքեր խուլիգանական֊խուժանական վարքագիծ են դրսևվորել՝ անարգելով թե՛ ՀՀ սահմանադրությունը, և թե՛ ՀՀ քաղաքացու իրավունքները։
Այլապես կարելի է մի հերթական անգամ ամրապնդել, որ Հայաստանում շարունակում է գործել «մենթական» ոստիկանությունը։
Ոստիկաններն առանց որևէ խոսք ասելու՝ բռնի ուժով հորս ձեռնաշղթաներ են հագցրել և տարել ոստիկանություն
Հայտարարություն ԶԼՄ ներկայացուցիչների համար։
2019 թ.-ի մայիս ամսին, հայրս ամբողջովին ազատվելով բանտից, վերադարձել է իր բնականոն կյանքի ընթացքին։ Գրեթե մեկ ու կես ամիս հետո՝ հունիսի 22-ին, ժամը 17:40-ին, Կապանում գտնող հորս բնակարան են ներկայացել երկու քաղաքացիական հագուստով անձիք և ներկայացել են ոստիկաններ: Նրանք հորս հրավիրել են ոստիկանական բաժին։ Ոստիկաններից մեկը եղել է ՀՀ ոստիկանության մայոր՝ Արտավազդ Գրիգորյանը։ Հայրս որևէ խնդիր չտեսնելով համաձայնվել և դուրս է եկել տանից՝ ոստիկանների ուղեկցությամբ։ Ոստիկանական մեքենային հասնելուն պես, ոստիկաններն առանց որևէ խոսք ասելու՝ բռնի ուժով հորս ձեռնաշղթաներ են հագցրել և այդպես տարել ոստիկանություն։ Մեքենայից մինչև ոստիկանական շենք հորս տարել են բռնի ուժով՝ կոպտորեն խախտելով նրա իրավունքները։ Այդքանից հետո, ոստիկանությունում սկսել են նկարահանել այդ ամբողջ ընթացքը, այնուհետև հորս տեղափոխել են ճաղավանդակներով փակված սենյակ։ Հայրս պարզաբանում է պահանջել ոստիկանների նմանօրինակ գործողությունների համար։
Ոստիկանների պատասխանը եղել է այն, որ իրենք կատարում են օրենքով նախատեսված հաշվառման գործընթացը։
Այս ամենը ես որակում եմ որպես ՀՀ քաղաքացու նկատմամբ մարդու իրավունքների խախտում և արժանապատվությունը վիրավորել ցանկացող քայլ։
Պահանջում եմ անհապաղ բացատրություններ ներկայացնել այդ միջադեպի հետ կապված և պատասխանատվության ենթարկել բոլոր այն ոստիկաններին, ովքեր խուլիգանական֊խուժանական վարքագիծ են դրսևվորել՝ անարգելով թե՛ ՀՀ սահմանադրությունը, և թե՛ ՀՀ քաղաքացու իրավունքները։
Այլապես կարելի է մի հերթական անգամ ամրապնդել, որ Հայաստանում շարունակում է գործել «մենթական» ոստիկանությունը։
Տիգրան Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից