Կարծիք

23.06.2019 10:10


Հիմարության մրցույթում առաջատարն են Ուկրաինան և Վրաստանը, իսկ Հայաստանի շանսերը վատ չեն

Հիմարության մրցույթում առաջատարն են Ուկրաինան և Վրաստանը, իսկ Հայաստանի շանսերը վատ չեն

Հիմարության մրցույթում դեռևս 1֊ին հորիզոնականը զբաղեցնում է Ուկրաինան․ 2014-ին Մայդանում տվեցին, 100-ից ավելի մարդ սպանեցին, հեղաշրջում արեցին, արդյունքում երկիրը քանդվեց, աղքատությունը խորացավ։ Ուկրաինան 1-ին տեղը Վրաստանի ձեռքից վերցրեց, որը այն նվաճել էր 2008-ին՝ Ցխինվալին ռմբակոծելով։ Բայց երեկվա Թիֆլիսյան դեպքերը, որ ռուս պատգամավորներ են հրավիրում, հետո հարձակվում վրաները, արդյունքում էլ մեկ կյանք և մի քանի աչք զոհեցին ու կրկին խորտակեցին ռուս֊վրացական փխրուն հարաբերությունները, ցույց են տալիս որ Վրաստանին հանգիստ չի տալիս Ուկրաինայի 1-ին տեղը, և ամեն ինչ անում է, որ հաղթական հորիզոնականը զբաղեցնի։ Հունիսի 20-ի դեպերը բումերանգ վարժությունում Վրաստանին բերեցին փոքր ոսկե մեդալ։ Բայց Վրաստանի համար բարդ է լինելու, քանի որ Ուկրաինայի ձեռքից առաջին տեղը նվաճելու ռեսուրսները, կարծես, սպառվել են։

Սիրո ու հանդուրժողականության հեղափոխությունից հետո արդեն երևում է որ Հայաստանը լավ շանսեր ունի հաղթական եռյակ մտնելու, իսկ դատարանները շրջափակելուց, ապա Արցախում դավադիր ուժերի դեմ ճակատ բացելուց հետո երևում է, որ շանսեր կան նույնիսկ 2-րդ տեղ դուրս գալու։ Իհարկե, Հայաստանը ունի հզոր ներուժ առաջին տեղ դուրս գալու համար, եթե շանս տրվի «Սասնա ծռերին» իշխանությունը գրավել՝ ապա ռուսական բանակը հանելու, Նախիջևան և Քուռի հովիտ նվաճելու, Արցախը Հայաստանի մարզ հռչակելու ու համատարած ռեպրեսիաների ծրագրերով 1-ին տեղն ապահովված է։ Բայց այնպես չէ, որ գործող կառավարությունը իրեն զրկել է առաջին տեղ դուրս գալու հնարավորությունից։ Տեսնենք, դեռ 4 տարի ժամանակ կա ապացուցելու համար, որ կարող են Հայաստանին 1-ին հորիզոնական պարգևել։

Ծանոթագրություն. Մրցույթները ֆինասավորում է՝ օգնույթյան և դրամաշնորհների տեսքով ԱՄՆ-Եվրամիություն համատեղ ֆեդրեացիան։ Բարձր տեղերի մրցանակաների համար խոշոր դրամական խոստումներ են լինում։ Ինֆորմացիոն գլխավոր հովանավոր՝ «Ազատություն» ռադիոկայան:

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը