Ռուսաստանի և Վրաստանի միջև հարաբերությունների կարգավորումը ձեռնտու է ամբողջ տարածաշրջանի համար
Կապված Վրաստանում տեղի ունեցող դեպքերի հետ պիտի հույս հայտնենք, որ ամեն ինչ կհարթվի, սրացումներ չեն լինի, այդ թվում նաև ռուս-վրացական սրացումներ:
Մեր տարածաշրջանը շատ խոցելի է, հետևաբար Ռուսաստանի և Վրաստանի միջև հարաբերությունների կարգավորումը ձեռնտու է ամբողջ տարածաշրջանի համար, էլ չեմ ասում, թե որքանով է ձեռնտու կոնկրետ այդ երկու ժողովրդների համար:
Բայց ինչպես ասում են՝ «Չկա չարիք առանց բարիքի», այս դեպքերի ֆոնի վրա Ռուսաստանը դադարեցնում է ավիափոխադրումները իրենց երկրից դեպի Վրաստան, ու իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ Վրաստան այցելելուց: Սա կարող է խթան հանդիսանալ Հայաստանում տուրիզմի զարգացման համար, որովհետև եթե Ռուսաստանից դեպի Վրաստան գնացող մոտավորապես 1,5 միլիոն տուրիստների գոնե 5%-ն էլ Վրաստանի փոխարեն նախընտրեն, իրենց կարծիքով, Վրաստանին նմանություններ ունեցող Հայաստանը, ապա արդեն իսկ 75 հազարով մեր երկիր այցելող տուրիստները կավելանան, դա մեր երկրի համար քիչ չէ:
Իհարկե միամտություն կլինի կարծել, որ Ռուսաստանից Վրաստան տուրիստներ էլ երբեք չեն գնա, կարծում եմ՝ կարճ կտևի Ռուսաստանի կողմից Վրաստանին «տուրիստական պատժամիջոցի» ենթարկելը: Չմոռանանք, որ մի քանի տարի առաջ էլ Թուրքիայի դեմ նման բան ձեռնարկեցին, որը ընդամենը, որքան որ հիշում եմ, 1 տարի տևեց, բայց այնուամենայնիվ, եթե նույնիսկ 1 տարի էլ տևի, դա մեր տուրիստական ոլորտին ահագին առաջ գցելու հնարավորություն կարող է ընձեռնել:
Մնում է հուսալ, որ մեր նոր իշխանությունները սա ուշ կգիտակցեն ու չեն հասցնի անել այնպիսի մի բան, որպեսզի Հայաստանը չկարողանա օգտվել այս իրավիճակից:

Թորոս Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից