Կարծիք

22.06.2019 19:43


Ռուս-վրացական լարվածության ֆոնին ՀՀ իշխանությունն առնվազն պետք է աներ մի քանի հրատապ քայլ

Ռուս-վրացական լարվածության ֆոնին ՀՀ իշխանությունն առնվազն պետք է աներ մի քանի հրատապ քայլ

Ռուս-վրացական լարվածության ֆոնին ՀՀ իշխանությունն առնվազն պետք է աներ մի քանի հրատապ քայլ՝

1. Հրավիրեր անվտանգության խորհրդի արտահերթ նիստ:

2. Հանդիպում ունենար Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ` քննարկելու ռեգիոնալ մի քանի հրատապ հարց:

3. Հայաստանի իշխանությունը ժամ առաջ պարտավոր էր բանակցություններ սկսել հարևան Իրանի, Վրաստանի, ինչպես նաև դաշնակից Ռուսաստանի հետ՝ քննարկելով տնտեսական, ռազմական մի շարք կարևորագույն հարցեր:

4. Հայաստանի իշխանությունը, եթե ունենար բավարար քաղաքական կամք, կորդեգրեր նախաձեռնող դիվանագիտություն՝ կամուրջ հանդիսանալով ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

Էլի կետեր կան, որոնք դիվանագետների տիրույթում են։

Սակայն Նիկոլ Փաշինյանն արեց «ամենակարևոր» քայլը` որդեգրելով անողնաշարության ուղին` ուտելով գոմեշի մածուն` սև թթի մուրաբայով։

Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը