Գուրգեն Արսենյանը շարունակում է բացասական գնահատել այս կառավարության գործունեությունը
Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանն այսօր լրագրողներին ասել է, որ ՀՀ կառավարության գործունեությունը շարունակում է բացասական գնահատել՝ հայտարարելով՝
-Նորագույն Հայաստանի պատմության մեջ այս կառավարությունը սահմանել է յուրատեսակ ռեկորդ արտաքին փոխառությունների մասով։ Ամենաշատ պարտք վերցրած ռեկորդակիր կառավարությունն է։ Չեմ ուզում խոսել նաև այն մասին, թե վերցրած այդ պարտքերի օգտագործման արդյունավետությունն ինչպիսին է եղել։ Այս կառավարությունը կմնա ՀՀ պատմության մեջ որպես ռեկորդակիր կառավարություն։ Այս կառավարության նպատակներն ինձ համար հասկանալի չեն,- նշել է Գ. Արսենյանը։
Անդրադառնալով համաշխարհային ճգնաժամը հաղթահարելու մասին հայտարարություններին՝ նա ասել է.
-Ներսես Երիցյանն իր հարազատներով միգուցե դուրս է եկել պատվով։ ՀՀ քաղաքացիները շարունակում են գտնվել այդ ճգնաժամի մեջ։
Լրագրողները ՄԱԿ նախագահին նաև հարցրել են, թե ինչու ՀՀ նախագահն արդեն 2 տարի է, որ կառավարությանը կամ վարչապետին փոխելու որևէ քայլ չի անում։ Գ. Արսենյանը նախ ընդգծել է, որ նախագահի կրթությունը տնտեսագիտական չէ, հետո հավելել.
-Էս կառավարությունը լավ պարտք է անում։ Հայաստանում գործում է մի պրակտիկա, որ գնում են միջազգային որևէ կառույց, ասում են՝ մեզ փող չե՞ք տա, մեզ փող է պետք։ Ձեզ փո՞ղ է պետք, ինչի՞ համար է պետք։ Ասում են՝ ուզում ենք մի հատ գործարան կառուցենք։ Չէ՛, գործարան կառուցելու համար ձեզ փող չենք տա։ Բա ինչի՞ համար կտաք։ Կտանք կառուցվածքային բարեփոխում անելու համար։ Էդ ո՞րն է։ Դե սա կքանդեք, սա կսարքեք։ Իսկ ուրիշ ձև չի՞ լինի։ Հա՛, լա՛վ, ձեզ փող կտանք հյուսիս-հարավ ճանապարհը սարքելու համար։ Ինչքա՞ն կտաք։ 500 մլն։ Ի՞նչ տոկոսով կտաք։ Այս տոկոսով։ Հա, լավ տոկոս է։ Վերադառնում են Հայաստան, գնում նախագահի մոտ։ Պարո՛ն նախագահ, հիանալի բան ենք արել մենք, հիանալի արդյունքների ենք հասել, մեզ էսքան փող են տալիս աննախադեպ ցածր տոկոսով, 45 տարով և այլն։ Նախագահն առաջինին է լսում՝ հա՞, լա՞վ է, մյուսին է ասում՝ հա՞, լա՞վ է։ Լավ է, լավ է, լավ է, հետո պարզվում է, որ մենք պետք է 500 մլն-ով հյուսիս-հարավ ճանապարհ կառուցենք, որտեղով մեքենան չի գնալու։ Բայց այս 500 մլն-ն պարտք ենք վերցնում։ Հետո մի հատ ծրագիր կլինի, որ կկառուցեն արևելք-արևմուտք ճանապարհը, հետո մի հատ հարավ-արևմուտք, հյուսիս-արևելք ճանապարհը, այսպես կամաց-կամաց կգանք, կհասնենք նրան, որ Հայաստանի ամեն մի բնակիչ մի 2-3 տարի հետո 4 հազար դոլար արտաքին պարտք կունենա, որ իր անունից վերցրել ու ծախսել են։ Սա՛ է այս կառավարության գործունեությունը։ Պարզապես, երբ նախագահին, օրինակ, Գուգեն Արսենյանը գնում է ասում ՝ պարո՛ն նախագահ, էս ի՞նչ են անում, նախագահն ասում է՝ Գուրգե՛ն, դու չես հասկանում. դա լավ տոկոսով, երկար ժամանակով տված փող է։Արդյունքում ստացվում է այնպես, ինչպես ստացվում է։
Բնութագրելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ Գ. Արսենյանն ասել է, որ նա փողի և ռիսկերի կառավարման մասնագետ է, իսկ սկզբունքը հետևյալն է՝ նպատակին հասնելու համար ցանկացած միջոց արդարացված է։
-Այսօր այստեղ է, այս ապրանքն է թանկացնում, վաղը մյուս տեղն է, հակառակ ապրանքն է թանկացնում։ Եվ Տիգրան Սարգսյանի կառավարությունը նաև հայ ժողովրդի պատմության մեջ կմտնի որպես մի կառավարություն, որն աշխարհիկ կյանքն ամենաշատն է փորձել եկեղեցականացնել։ ՀՀ օրացույցում էլ եկեղեցական օր չմնաց, որ չհամարվի մեր համար պաշտոնական հանգստի օր։ Մենք աշխարհիկ պետություն ենք, մենք կրոնապետություն չենք։ Ինձ դա դուր չի գալիս։ Մենք աշխարհիկ հասարակություն ենք, և պետք չէ կրոնական համայնքի կանոնները փորձել ներդնել աշխարհիկ հասարակության մեջ։ Ես դրա համոզված հակառակորդն եմ։
Լրագրողները հետաքրքրվել են, թե Գ. Արսենյանն ի՞նչ կարծիք ունի վարչապետի այն հայտարարության վերաբերյալ, որ խոշոր հարկատուներն այսուհետ միջազգային աուդիտ են անցնելու։ Որպես այդ որոշման հիմնավորում էլ նշվել է, թե ճգնաժամային տարում հարկային բեռն ընկել է միջին և մանր հարկատուների վրա, այդ պատճառով էլ խոշոր հարկատուները պետք է միջազգային աուդիտ անցնեն։
-Վարչապետն ազնիվ չէ նմանատիպ հիմնավորում բերելով։ Դա իրենց մեթոդոլոգիան է՝ ինչ-որ մեկի բողոքները ձևակերպել որպես հիմնավորում, որպեսզի իրականացնեն մեկ այլ գործողություն։ Իրենք ընդամենն իրականացնում են հետևյալը՝ բիզնես դաշտ են ստեղծում իրենց կողմից վերահսկվող աուդիտորական ընկերություններին աշխատանք ապահովելու համար, ուրիշ ոչ մի բան, որովհետև ՀՀ գործող ոչ մի կազմակերպություն աուդիտ անցնելու կարիք չունի. նա հարկային պարտավորություններ ունի, նա հարկայինի հետ է աշխատում, հարկայինին է տալիս իր բոլոր աննախադեպ ծավալի հարկային հաշվետվությունները։ Ո՞ւմ է պետք այդ աուդիտը, որը պետք է հրապարակվի մամուլում, հասարակությունը ծանոթանա, բացի այդ աուդիտով զբաղվող մարդկանցից, ովքեր այդ աուդիտով փող են աշխատում։ Սա՛ է իմաստը։ Արդեն թող չզբաղվեն նրանով, որ թոզ փչեն հասարակության աչքին, լապշա չկախեն մարդկանց ականջներից։ Որոշել են բիզնես դաշտ ստեղծել իրենց համար ու դա հիմնավորում են տարբեր տեսակի արգումենտացիաներով,- պատասխանել է ՄԱԿ նախագահը՝ ավելացնելով, որ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց և ընկերությունների վրա դրվող վճարովի նոր պարտավորությունները հակասահմանադրական են.
-ՀՀ-ն՝ ի՛մ երկիրը, ի՛մ հայրենիքը, որևէ մեկի բոստանը չի, որտեղ պետք է խոպանի նման աշխատեն։ Դա կհասցնի մի այնպիսի իրավիճակի, որ այս մարդիկ ստիպված կլինեն պատասխան տալ արդեն մեր բոլորի առջև։
Գ. Արսենյանը հիշեցրել է նաև, որ երբ Տիգրան Սարգսյանը նոր էր կառավարություն ձևավորել, մի գործընթաց սկսեց, երբ փոքր հարկատուները հանդիպում էին նախագահի հետ և բողոքում խոշորներից։
-Ձեռագիր է դա, ու այդ ձեռագրի մասին պետք է բարձրաձայնել, որովհետև հերի՛ք է, չի՛ կարելի մարդկանց ավանակի տեղ դնել, ՀՀ քաղաքացիներին չի կարելի պատկերացնել որպես պարզամիտ մարդկանց։ Պարզամիտ են նրանք, ովքեր մտածում են, որ ՀՀ քաղաքացիները պարզամիտ են։ Թող իրենց սեփական բիզնես շահերի սպասարկումը չքողարկեն տարբեր տեսակի «մախինացիաներով»։
Ինչ վերաբերում է 2010թ. տարեվերջին տնտեսական աճի ցուցանիշներին, Գ. Արսենյանն ասել է, որ այս կառավարության գործունեությունը նմանատիպ հարցի պատասխան տալու իրավասությունը տվել է գավառցի Վարսիկին.
-Հայտնի գուշակ է, կարողանում է բոլոր հարցերի վերաբերյալ պատասխան տալ։
ՄԱԿ նախագահը հայտարարել է նաև, որ կոալիցիոն կառավարության գործունեության համար պատասխանատու է կոալիցիան՝ բոլոր քաղաքական ուժերով.
-Չկա այնպիսի իրավիճակ, երբ քաղաքական ուժը պատասխանատու է կառավարության գործունեության մի մասի համար։ Չկա՛ այդպիսի բան։ Դա լո-լո է, հեքիաթ։
Գուրգեն Արսենյանը շարունակում է բացասական գնահատել այս կառավարության գործունեությունը
Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանն այսօր լրագրողներին ասել է, որ ՀՀ կառավարության գործունեությունը շարունակում է բացասական գնահատել՝ հայտարարելով՝
-Նորագույն Հայաստանի պատմության մեջ այս կառավարությունը սահմանել է յուրատեսակ ռեկորդ արտաքին փոխառությունների մասով։ Ամենաշատ պարտք վերցրած ռեկորդակիր կառավարությունն է։ Չեմ ուզում խոսել նաև այն մասին, թե վերցրած այդ պարտքերի օգտագործման արդյունավետությունն ինչպիսին է եղել։ Այս կառավարությունը կմնա ՀՀ պատմության մեջ որպես ռեկորդակիր կառավարություն։ Այս կառավարության նպատակներն ինձ համար հասկանալի չեն,- նշել է Գ. Արսենյանը։
Անդրադառնալով համաշխարհային ճգնաժամը հաղթահարելու մասին հայտարարություններին՝ նա ասել է.
-Ներսես Երիցյանն իր հարազատներով միգուցե դուրս է եկել պատվով։ ՀՀ քաղաքացիները շարունակում են գտնվել այդ ճգնաժամի մեջ։
Լրագրողները ՄԱԿ նախագահին նաև հարցրել են, թե ինչու ՀՀ նախագահն արդեն 2 տարի է, որ կառավարությանը կամ վարչապետին փոխելու որևէ քայլ չի անում։ Գ. Արսենյանը նախ ընդգծել է, որ նախագահի կրթությունը տնտեսագիտական չէ, հետո հավելել.
-Էս կառավարությունը լավ պարտք է անում։ Հայաստանում գործում է մի պրակտիկա, որ գնում են միջազգային որևէ կառույց, ասում են՝ մեզ փող չե՞ք տա, մեզ փող է պետք։ Ձեզ փո՞ղ է պետք, ինչի՞ համար է պետք։ Ասում են՝ ուզում ենք մի հատ գործարան կառուցենք։ Չէ՛, գործարան կառուցելու համար ձեզ փող չենք տա։ Բա ինչի՞ համար կտաք։ Կտանք կառուցվածքային բարեփոխում անելու համար։ Էդ ո՞րն է։ Դե սա կքանդեք, սա կսարքեք։ Իսկ ուրիշ ձև չի՞ լինի։ Հա՛, լա՛վ, ձեզ փող կտանք հյուսիս-հարավ ճանապարհը սարքելու համար։ Ինչքա՞ն կտաք։ 500 մլն։ Ի՞նչ տոկոսով կտաք։ Այս տոկոսով։ Հա, լավ տոկոս է։ Վերադառնում են Հայաստան, գնում նախագահի մոտ։ Պարո՛ն նախագահ, հիանալի բան ենք արել մենք, հիանալի արդյունքների ենք հասել, մեզ էսքան փող են տալիս աննախադեպ ցածր տոկոսով, 45 տարով և այլն։ Նախագահն առաջինին է լսում՝ հա՞, լա՞վ է, մյուսին է ասում՝ հա՞, լա՞վ է։ Լավ է, լավ է, լավ է, հետո պարզվում է, որ մենք պետք է 500 մլն-ով հյուսիս-հարավ ճանապարհ կառուցենք, որտեղով մեքենան չի գնալու։ Բայց այս 500 մլն-ն պարտք ենք վերցնում։ Հետո մի հատ ծրագիր կլինի, որ կկառուցեն արևելք-արևմուտք ճանապարհը, հետո մի հատ հարավ-արևմուտք, հյուսիս-արևելք ճանապարհը, այսպես կամաց-կամաց կգանք, կհասնենք նրան, որ Հայաստանի ամեն մի բնակիչ մի 2-3 տարի հետո 4 հազար դոլար արտաքին պարտք կունենա, որ իր անունից վերցրել ու ծախսել են։ Սա՛ է այս կառավարության գործունեությունը։ Պարզապես, երբ նախագահին, օրինակ, Գուգեն Արսենյանը գնում է ասում ՝ պարո՛ն նախագահ, էս ի՞նչ են անում, նախագահն ասում է՝ Գուրգե՛ն, դու չես հասկանում. դա լավ տոկոսով, երկար ժամանակով տված փող է։ Արդյունքում ստացվում է այնպես, ինչպես ստացվում է։
Բնութագրելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ Գ. Արսենյանն ասել է, որ նա փողի և ռիսկերի կառավարման մասնագետ է, իսկ սկզբունքը հետևյալն է՝ նպատակին հասնելու համար ցանկացած միջոց արդարացված է։
-Այսօր այստեղ է, այս ապրանքն է թանկացնում, վաղը մյուս տեղն է, հակառակ ապրանքն է թանկացնում։ Եվ Տիգրան Սարգսյանի կառավարությունը նաև հայ ժողովրդի պատմության մեջ կմտնի որպես մի կառավարություն, որն աշխարհիկ կյանքն ամենաշատն է փորձել եկեղեցականացնել։ ՀՀ օրացույցում էլ եկեղեցական օր չմնաց, որ չհամարվի մեր համար պաշտոնական հանգստի օր։ Մենք աշխարհիկ պետություն ենք, մենք կրոնապետություն չենք։ Ինձ դա դուր չի գալիս։ Մենք աշխարհիկ հասարակություն ենք, և պետք չէ կրոնական համայնքի կանոնները փորձել ներդնել աշխարհիկ հասարակության մեջ։ Ես դրա համոզված հակառակորդն եմ։
Լրագրողները հետաքրքրվել են, թե Գ. Արսենյանն ի՞նչ կարծիք ունի վարչապետի այն հայտարարության վերաբերյալ, որ խոշոր հարկատուներն այսուհետ միջազգային աուդիտ են անցնելու։ Որպես այդ որոշման հիմնավորում էլ նշվել է, թե ճգնաժամային տարում հարկային բեռն ընկել է միջին և մանր հարկատուների վրա, այդ պատճառով էլ խոշոր հարկատուները պետք է միջազգային աուդիտ անցնեն։
-Վարչապետն ազնիվ չէ նմանատիպ հիմնավորում բերելով։ Դա իրենց մեթոդոլոգիան է՝ ինչ-որ մեկի բողոքները ձևակերպել որպես հիմնավորում, որպեսզի իրականացնեն մեկ այլ գործողություն։ Իրենք ընդամենն իրականացնում են հետևյալը՝ բիզնես դաշտ են ստեղծում իրենց կողմից վերահսկվող աուդիտորական ընկերություններին աշխատանք ապահովելու համար, ուրիշ ոչ մի բան, որովհետև ՀՀ գործող ոչ մի կազմակերպություն աուդիտ անցնելու կարիք չունի. նա հարկային պարտավորություններ ունի, նա հարկայինի հետ է աշխատում, հարկայինին է տալիս իր բոլոր աննախադեպ ծավալի հարկային հաշվետվությունները։ Ո՞ւմ է պետք այդ աուդիտը, որը պետք է հրապարակվի մամուլում, հասարակությունը ծանոթանա, բացի այդ աուդիտով զբաղվող մարդկանցից, ովքեր այդ աուդիտով փող են աշխատում։ Սա՛ է իմաստը։ Արդեն թող չզբաղվեն նրանով, որ թոզ փչեն հասարակության աչքին, լապշա չկախեն մարդկանց ականջներից։ Որոշել են բիզնես դաշտ ստեղծել իրենց համար ու դա հիմնավորում են տարբեր տեսակի արգումենտացիաներով,- պատասխանել է ՄԱԿ նախագահը՝ ավելացնելով, որ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց և ընկերությունների վրա դրվող վճարովի նոր պարտավորությունները հակասահմանադրական են.
-ՀՀ-ն՝ ի՛մ երկիրը, ի՛մ հայրենիքը, որևէ մեկի բոստանը չի, որտեղ պետք է խոպանի նման աշխատեն։ Դա կհասցնի մի այնպիսի իրավիճակի, որ այս մարդիկ ստիպված կլինեն պատասխան տալ արդեն մեր բոլորի առջև։
Գ. Արսենյանը հիշեցրել է նաև, որ երբ Տիգրան Սարգսյանը նոր էր կառավարություն ձևավորել, մի գործընթաց սկսեց, երբ փոքր հարկատուները հանդիպում էին նախագահի հետ և բողոքում խոշորներից։
-Ձեռագիր է դա, ու այդ ձեռագրի մասին պետք է բարձրաձայնել, որովհետև հերի՛ք է, չի՛ կարելի մարդկանց ավանակի տեղ դնել, ՀՀ քաղաքացիներին չի կարելի պատկերացնել որպես պարզամիտ մարդկանց։ Պարզամիտ են նրանք, ովքեր մտածում են, որ ՀՀ քաղաքացիները պարզամիտ են։ Թող իրենց սեփական բիզնես շահերի սպասարկումը չքողարկեն տարբեր տեսակի «մախինացիաներով»։
Ինչ վերաբերում է 2010թ. տարեվերջին տնտեսական աճի ցուցանիշներին, Գ. Արսենյանն ասել է, որ այս կառավարության գործունեությունը նմանատիպ հարցի պատասխան տալու իրավասությունը տվել է գավառցի Վարսիկին.
-Հայտնի գուշակ է, կարողանում է բոլոր հարցերի վերաբերյալ պատասխան տալ։
ՄԱԿ նախագահը հայտարարել է նաև, որ կոալիցիոն կառավարության գործունեության համար պատասխանատու է կոալիցիան՝ բոլոր քաղաքական ուժերով.
-Չկա այնպիսի իրավիճակ, երբ քաղաքական ուժը պատասխանատու է կառավարության գործունեության մի մասի համար։ Չկա՛ այդպիսի բան։ Դա լո-լո է, հեքիաթ։
Արեգնազ Մանուկյան