Պետք չէ զարմանալ, որ Վահե Գրիգորյանն իրեն ՍԴ նախագահ է հռչակել՝ թեկուզև համեստորեն նշելով, որ ընդամենը ՍԴ նախագահի պարտականություններն է կատարելու, մինչև էն մյուսն արձակուրդից գա, ու տեսնեն, թե ինչ են անելու։
Մեր երկրում այլևս ոչ մի բանի վրա պետք չէ զարմանալ։ Պետք է զարմանալ զարմացողների վրա։
Եթե սեփական բոմժությունը որպես առավելություն ցույց տվողը, խրոնիկ հաճախորդը, կոռուպցիայի դեմ խոսող պաթոլոգիկ փողասերը, ճղճղան ձայնով սադրիչը, մարդկանց կրակի բերան տարածն ու ծլկածը և մարտնչող կիսագրագետը դառնում է երկրի վարչապետ, ապա ինչո՞ւ պետք է մելամաղձոտ ձայնով, դեմագոգ և անթրաշ մյուսը չդառնա նախագահ՝ ՍԴ–ի։
Ինչո՞ւ պետք է ընտրակեղծարարության հիմնադիր–տեխնոլոգ Գագիկ Ջհանգիրյանը չդառնա մեր երկրում օրինականության ու իրավունքի գերակայության քարոզիչ։
Ինչո՞ւ պետք է սրանք ամբոխին անկեղծորեն խոստովանեն, որ 2018–ից հետո Հայաստանում լևոնական իշխանություն է հաստատվել՝ Նիկոլ Փաշինյանի դեմքով։ Իրենք ամբոխին օգտագործել են ու դեն նետել անպետք իրի պես։
Ինչո՞ւ պետք է իրավաբանության բռնաբարություն տեղի չունենա՝ քաղաքական նպատակահարմարությունից ու նեղ անձնական հաշվարկներից ելնելով։
Փաստորեն, այս իդիոտիզմը կարող էր լինել 2008–ին, բայց թույլ չտրվեց։ Դրա համար են էս քայլարածները դատում ՌոբերտՔոչարյանին։
1998–ի իշխանափոխությունից ու սահմանադրական կարգի վերականգնումից հետո պետք է ամբողջությամբ ու հիմնավորապես արմատախիլ արվեր մոլախոտը, որ հետագայում այն նոր տարածում չստանար։ Քոչարյանը նաև դա չանելու համար է դատվում, բայց արդեն՝ մետաֆիզիկայիօրենքներով։
Ու որպեսզի հայ ժողովուրդը չդատվի բնության ամենադաժան օրենքով՝ Սփենսերի ու Դարվինի սոցիալական դոկտրինով, պետք է սրբագրի 1998–ի սխալները, ճիշտ գնահատի 2008–ը, բացահայտի իրական հանցագործներին և խմբագրի 2018–ի հեղափոխության արդյունքները։
Հայկական«թերմիդորն» ահագին անելիք ունի։ Իսկ առայժմ անմեղսունակների ու հանցագործների խրախճանք է։
Բնության քաղաքական օրենքները
Պետք չէ զարմանալ, որ Վահե Գրիգորյանն իրեն ՍԴ նախագահ է հռչակել՝ թեկուզև համեստորեն նշելով, որ ընդամենը ՍԴ նախագահի պարտականություններն է կատարելու, մինչև էն մյուսն արձակուրդից գա, ու տեսնեն, թե ինչ են անելու։
Մեր երկրում այլևս ոչ մի բանի վրա պետք չէ զարմանալ։ Պետք է զարմանալ զարմացողների վրա։
Եթե սեփական բոմժությունը որպես առավելություն ցույց տվողը, խրոնիկ հաճախորդը, կոռուպցիայի դեմ խոսող պաթոլոգիկ փողասերը, ճղճղան ձայնով սադրիչը, մարդկանց կրակի բերան տարածն ու ծլկածը և մարտնչող կիսագրագետը դառնում է երկրի վարչապետ, ապա ինչո՞ւ պետք է մելամաղձոտ ձայնով, դեմագոգ և անթրաշ մյուսը չդառնա նախագահ՝ ՍԴ–ի։
Ինչո՞ւ պետք է ընտրակեղծարարության հիմնադիր–տեխնոլոգ Գագիկ Ջհանգիրյանը չդառնա մեր երկրում օրինականության ու իրավունքի գերակայության քարոզիչ։
Ինչո՞ւ պետք է սրանք ամբոխին անկեղծորեն խոստովանեն, որ 2018–ից հետո Հայաստանում լևոնական իշխանություն է հաստատվել՝ Նիկոլ Փաշինյանի դեմքով։ Իրենք ամբոխին օգտագործել են ու դեն նետել անպետք իրի պես։
Ինչո՞ւ պետք է իրավաբանության բռնաբարություն տեղի չունենա՝ քաղաքական նպատակահարմարությունից ու նեղ անձնական հաշվարկներից ելնելով։
Փաստորեն, այս իդիոտիզմը կարող էր լինել 2008–ին, բայց թույլ չտրվեց։ Դրա համար են էս քայլարածները դատում Ռոբերտ Քոչարյանին։
1998–ի իշխանափոխությունից ու սահմանադրական կարգի վերականգնումից հետո պետք է ամբողջությամբ ու հիմնավորապես արմատախիլ արվեր մոլախոտը, որ հետագայում այն նոր տարածում չստանար։ Քոչարյանը նաև դա չանելու համար է դատվում, բայց արդեն՝ մետաֆիզիկայի օրենքներով։
Ու որպեսզի հայ ժողովուրդը չդատվի բնության ամենադաժան օրենքով՝ Սփենսերի ու Դարվինի սոցիալական դոկտրինով, պետք է սրբագրի 1998–ի սխալները, ճիշտ գնահատի 2008–ը, բացահայտի իրական հանցագործներին և խմբագրի 2018–ի հեղափոխության արդյունքները։
Հայկական «թերմիդորն» ահագին անելիք ունի։ Իսկ առայժմ անմեղսունակների ու հանցագործների խրախճանք է։
Կորյուն Մանուկյան