Կարծիք

22.06.2019 10:00


Վերջը ի՞նչ օրակարգով ենք գնացել Վաշինգտոն

Վերջը ի՞նչ օրակարգով ենք գնացել Վաշինգտոն

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումից հետո Զոհրապ Մնացականյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Մի ժամ տանջվում եմ, որ հասկանամ՝ վերջը ի՞նչ օրակարգով ենք գնացել Վաշինգտոն։ Հերմենևտիկայի ու կոնտենտ անալիզի ողջ գիտելիքներիս շնորհիվ որոշ բաներ կարծես կարողացա տրամաբանական ինչ-որ շղթայի մեջ տեղավորել։ Բայց, բարի՛ մարդիկ, խնդրում եմ ինձ օգնել էս պարբերությունը նույնպես հասկանալ։

«Հարց՝ Պարո՛ն նախարար, ասացին, որ փաստաթղթեր են շրջանառվել ....

Պատասխան՝ Կան փաստաթղթեր, որոնք գույություն ունեն, գույություն ունեցել են, բայց այստեղ փաստաթղթերի խնդիրը չէ: Այստեղ խնդիրն այն է, թե ինչ սկզբունքներով ենք մենք մոտենում, որովհետև սկզբունքորեն այսօր անհրաժեշտ է առաջին հերթին կենտրոնացած մնալ այն միջավայրի վրա, որը ապահովում է մեզ համար առաջընթացը գործընթացի: Ինչ վերաբերվում է սկզբունքային մոտեցումներին, դրանք հայտնի են բոլորին, արտահայտված են Հայաստանի կողմից տարբեր առիթներով: Եվ այդ կոնտեքստում է, որ մենք բոլոր դեպքերում դիտարկում ենք բոլոր տարբեր տարբերակներն այն կոնտեքստում, թե որքանով է դա արտահայտում, թե որքանով ենք մենք կարողանում տեսնել, որ մեր առաջնային խնդիրեները, մեր առաջնային շահերը ստանում են իրենց արտահայտությունը: Իհարկե բավական երկար քննարկում ունեցանք և մեզ անհրաժեշտ է ժամանակ, որպեսզի ավելի, այսպես ասած, ուսումնասիրենք, վերլուծենք, գնահատենք այս փուլը: Նախատեսում ենք շարունակել այս գործընթացը քննարկման: Կհայտարարվի, երբ համաձայնությունը ունենանք՝ հաջորդ փուլում ինչ ենք անում, երբ դա կլինի: Համանախագահները նույնպես իրենց մասով անելիք ունեն»:

Ում հետաքրքիր է՝ հարցազրույցի հղումը մեկնաբանություններում կարող եք գտնել։

Հրանտ Մելիք–Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը