Կարծիք

22.06.2019 09:57


Սեփական քթից այն կողմ չտեսնելու նուրբ արվեստը

Սեփական քթից այն կողմ չտեսնելու նուրբ արվեստը

Անվտանգային միջավայրը մեր շուրջը կտրուկ փոփոխությունների միտումներ է արձանագրում.
- Իրան- ԱՄՆ սրությամբ սովորականից էապես տարբերվող էսկալացիան,
-Վրաստանի ներքաղաքական իրավիճակը՝ ճգնաժամի ակնհայտ միտումներով:

Կարծում եմ՝ պետք չէ երկար-բարակ թվարկել բոլոր այն ռիսկերը, որոնք ժամ առաջ գնահատման, սցենարային վերլուծության և գործողությունների նախագծման կարիք ունեն: Եվ այդ ամենն, իհարկե, պահանջում է պետական ինստիտուտների, անհրաժեշտության դեպքում՝ նաև ոչ պետական կառույցների համակարգված և պրոֆեսիոնալ աշխատանք: Պահանջում է գիտակցում, որ այս հարցերն առաջնահերթ են, ամենաառաջնահերթը…

Ամենապարզ տրամաբանությունն անգամ հուշում է, որ

- անհրաժեշտ է հրավիրել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ,
- կառավարության արտահերթ նիստ,
- ըստ իրավիճակի՝ ԱԺ արտահերթ նիստ,
-ժամ առաջ սկսել խորհրդատվություններ՝ դաշնակից երկրների ու միջազգային գործընկերների հետ (համապատասխանաբար ներառելով ռազմական, քաղաքական, տնտեսական արագ արձագանքման օրակարգեր):

Ներքին թշնամիների փնտրտուքը, ինքնահաստատման չսպառվող օրակարգն ու տարաբնույթ live-երը կսպասեն, գործի՛ անցեք…

Աշխատե՛ք՝ համադրելով բաց ու փակ ռեժիմները, pr-ն էլ մի քիչ կսպասի, մի՛ նեղվեք…

Կարեն Բեքարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը