Փաշինյանը բացահայտ ծիծաղում է պետության երեսին ու թքում նրա վրա
Անցյալ տարվա աշնանը Փաշինյանը մի հետաքրքիր բան ասաց: Նա ասաց. «Ում մտքով անցնի Հայաստանը դարձնել բռնապետություն, նա կհայտնվի ոչ միայն պատմության, այլև Սանիթեքի աղբամանոցում»: Սա վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի եզակի ադեկվատ մտքերից է և շատ դիպուկ գնահատական սեփական ճակատագրին: Զարմանալին այն է, որ այդքանով հանդերձ՝ նա Վահե Գրիգորյան է խաղացնում և նման գրպանային կադրերի միջոցով ամեն գնով ձգտում բացարձակ միապետության: Միապետություն, որտեղ թագավորն է որոշում ամեն ինչ, և նրա ձեռքում են կենտրոնացած թ՛ե գործադիրը, թե՛ Ազգային Ժողովը, թե՛ դատական համակարգը: Ընդ որում՝ դատական համակարգը դարձնում է սեփական քաղաքական հակառակորդներին հետապնդող պատժիչ մարմին, այլ ոչ թե արդարադատություն իրականացնող ինստիտուտ: Փաշինյանը բացահայտ ծիծաղում է պետության երեսին և թքում նրա վրա, իսկ զոմբի մասսան շարունակում է ծափահարել: Ի՞նչ գին ենք վճարելու միապետի «զամաշկեքով» այս մարդու գործունեության համար՝ վախենում եմ պատկերացնել:
Փաշինյանը բացահայտ ծիծաղում է պետության երեսին ու թքում նրա վրա
Անցյալ տարվա աշնանը Փաշինյանը մի հետաքրքիր բան ասաց: Նա ասաց. «Ում մտքով անցնի Հայաստանը դարձնել բռնապետություն, նա կհայտնվի ոչ միայն պատմության, այլև Սանիթեքի աղբամանոցում»:
Սա վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի եզակի ադեկվատ մտքերից է և շատ դիպուկ գնահատական սեփական ճակատագրին:
Զարմանալին այն է, որ այդքանով հանդերձ՝ նա Վահե Գրիգորյան է խաղացնում և նման գրպանային կադրերի միջոցով ամեն գնով ձգտում բացարձակ միապետության:
Միապետություն, որտեղ թագավորն է որոշում ամեն ինչ, և նրա ձեռքում են կենտրոնացած թ՛ե գործադիրը, թե՛ Ազգային Ժողովը, թե՛ դատական համակարգը: Ընդ որում՝ դատական համակարգը դարձնում է սեփական քաղաքական հակառակորդներին հետապնդող պատժիչ մարմին, այլ ոչ թե արդարադատություն իրականացնող ինստիտուտ:
Փաշինյանը բացահայտ ծիծաղում է պետության երեսին և թքում նրա վրա, իսկ զոմբի մասսան շարունակում է ծափահարել:
Ի՞նչ գին ենք վճարելու միապետի «զամաշկեքով» այս մարդու գործունեության համար՝ վախենում եմ պատկերացնել:
Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից