Կարծիք

22.06.2019 09:33


Էշի ու բեսպրեդելի երկիր Հայաստան

Էշի ու բեսպրեդելի երկիր Հայաստան

Մի քանի շաբաթ առաջ սպիտակների վարչապետ, սելֆիի արքա Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե բռնություն քարոզողները հատ-հատ բերվելու են պատասխանատվության, և բռնության կոչերի հեղինակները բերանը բացելուց առաջ պետք է 10 անգամ մտածեն:
Առաջանում է հարց՝ ի՞նչ երեսով է բռնության արմատ, բռնության հիմք հանդիսացող, «հեղափոխական» խունտայի պարագլուխ դարձած անձը խոսում բռնության դեմ պայքարի մասին:
Անձ, որն ամենավերջին խուլիգանի պես կոտրեց Ռադիոտան դուռը:
Անձ, որը շանտաժի ենթարկեց պետությանը:
Անձ, որի հրահանգով ամբոխը 2018-ի հոկտեմբերին հարձակվեց պառլամենտի, իսկ 2019-ի մայիսին՝ դատարանների շենքերի վրա:
Անձ, ում նազիր-վեզիրները հրապարակավ խոսում են Արցախի նախագահի գլուխը ջարդելու մասին և մնում անպատիժ:
Հիմա այս անձը մեզ հաթաթա է տալիս, փորձում է դաստիարակել, փորձում է իրենը դնել ու հաստատել՝ պետությունը դարձնելով իր սեփական բոստանը:
Ամենաթարմ օրինակը՝ Վահե Գրիգորյանին ՍԴ դատավոր դարձնելն ու դրանից հետո ՍԴ նախագահի պաշտոնում ինքնահռչակվել էր: Ազգային ժողովի նիկոլական պնակալեզները՝ լինելով միչև հոգու խորքը կամակատար ու ծառայամիտ, նույնիսկ չփորձեցին խոչընդոտել լևոնական կարկառուն կադրի՝ ՍԴ դատավոր դառնալուն, այլ ընդհակառակը՝ ջուր լցրեցին հհշ-քպ-ական ջրաղացին: Այդ խայտառակ քվեարկությունից հետո Վահե Գրիգորյանը ոչ ավել, ոչ պակաս՝ հայտարարեց, թե արդեն ինքն է ստանձնում Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը:
Նույնիսկ ամենավերջին կույրին էլ է պարզ, որ անում են թույլատրելի և արգելված ամեն ինչ՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը, այդ ջուր-գործը, իր ավարտին հասցնելու համար: Այդպես շարունակվելու դեպքում Վահե Գրիգորյանը գուցե խելքը այնքան թռցնի, որ ինքն իրեն հռչակի նաև Եվրադատարանի նախագահ:
Կներեք, բայց սա արդեն դարձել է էշի ու բեսպրեդելի երկիր՝ սեփականաշնորհված դատարանով, որը կարելի է անվանել «Քայլարածների դատարան»:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը