Փողոցի հողը կամաց-կամաց փախչում է Փաշինյանի ոտքի տակից
«Ավելի հեշտ է հիմարացնել մարդկանց, քան համոզել, որ նրանք հիմարացված են» Մարկ Տվեն
ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի՝ օրերս արված սկանդալային հայտարարությունից հետո հեղափոխական շարժումը մտավ նոր փուլ։ Ու իմաստ չունի այլևս հակադարձել Վահե Գրիգորյանին, որ նա Սահմանադրության համապատասխան դրույթը ճիշտ չի հասկացել, կամ էլ՝ ինչո՞ւ այն ժամանակ չասաց, երբ իրենից առաջ արդեն ՍԴ դատավոր ընտրվել էր այս իշխանության օրոք, կամ ինչո՞ւ այս մեկ տարվա ընթացքում չենք իմացել, որ Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ նախագահ չէ։ Հասկացանք՝ նպատակը մեկն էր, որ Վահե Գրիգորյանը դառնա ՍԴ նախագահ, բայց ինչո՞ւ այս ձևով՝ նորաթուխ դատավորին հանցագործության մղելով։ Որովհետև այլ ձևերն արդեն իրենց սպառել են։ Նիկոլ Փաշինյանը հորդորեց արգելափակել դատարանների շենքերը, իսկ դրան ամաչելու աստիճան քիչ մարդ արձագանքեց։ Ռոբերտ Քոչարյանի դատարավության օրերին նրա համախոհները պինդ կանգնում են ու իրենց դեմ հանած իշխանական միտինգային զորքի ու նաև ոստիկանների հետ լավ էլ «կռիվ տալիս»։ Այսինքն, փողոցի հողը կամաց-կամաց փախչում է Փաշինյանի ոտքի տակից։ Այլևս հեգնանքով չի կարող վերջինս հանդիմանել իր կողմնակիցներին, թե նրանք, ովքեր պաշտոնի համար են քայլել, թող հետ քայլեն, քանի որ հասարակական աջակցությունը նվազում է, իսկ թիմակիցներից շատերն էլ, հասկանալով, որ խաբված են, չեն փորձում այլևս աջակցել վարչապետին։ Այդ դեպքում ո՞րն է լինելու Փաշինյանի իշխանության հենարանը։ Ուստի, նա ով ցանկանում է պաշտոն ստանալ, պետք է իր ուժերով աթոռից շպրտի այդ պաշտոնը զբաղեցնողին։ Բայց մտքներով չանցնի, որ Փաշինյանը թույլ կտա անկառավարելի անարխիա։ Մեզանում անարխիան այլևս բարձրացված է պետական քաղաքակության մակարդակի, ուստի պետք է նախապես համաձայնեցնել իշխանությունների հետ, թե որ պաշտոնն են ուզում, ստանան համաձայնություն, նոր միայն գնան ու զոռբայությամբ վերցնեն այն։ Ու անպայման օրենք խախտելով, որ գիտակցեն, որ հենց փոխվեց այս իշխանությունը, դատվելու են, կնշանակի՝ կյանքի գնով պիտի փորձեն պահել այն։ Սա արդեն Նիկոլ Փաշինյանին սատարելու խնդիր չէ, այլ հացի խնդիր, որը պետք է լուծել հանցագործ դառնալու գնով։ Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչու են ոմանք գուժում, որ երկիրը սահուն կերպով թևակոխում է քաղաքացիական պատերազմի փուլ։ Քանի որ ոչ ոք չգիտի, թե իր պաշտոնը կամ ունեցվածքը որ խլողին կհետաքրքրի։ Ուստի, յուրաքանչյուր ոք իր ունեցվածքն ու զբաղեցրած դիրքը ստիպված է լինելու պաշտպանել սեփական ուժերով, քանի որ հույս չունի, թե իր խախտված իրավունքը պաշտպանելու են իշխանության կամակատար «վեթինգված» դատավորները՝ «գրիգորյանական» դատարանի «բարձր հովանու ներքո»։ Ում մտքով կանցներ, որ առնվազն չորսուկես հազար տարվա քաղաքակրություն ունեցող, «Մատյան ողբերգություն» (Գրիգոր Նարեկացի, 1002թ․) ու «Որոգայթ փառաց» (Շահամիր Շահամիրյան, 1773թ․) երկնած (որոնց հիմնական դրույթներն ու դատողություններն արդիական են մինչ օրս) մեր ժողովրդի նորօրյա իշխանությունները կառաջնորդվեն ատաման Նեստոր Մախնոյի մեկ հարյուրամյակ առաջվա խոսքերի տրամաբանությամբ՝ «Անարխիան կարգուկանոնի մայրն է» (Анархия – мать порядка), որն արդիական չի եղել անգամ նրա սեփական երկրում նույնիսկ հարյուր ամիս անց։ Հասարակությունն իներցիայով գնում է Նիկոլ Փաշինյանի հետևից, թեպետ նրանց ահռելի մասն արդեն հիասթափվել է նրանից, բայց դեռ պատրաստ չէ հետ կանգնել կամ էլ ուրիշի հետևից գնալ։ Առայժմ մեր ագրեսիվ իշխանությունն էլ պատրաստ չի գիտակցելու, որ ամեն ինչ տանուլ է տվել։ Բայց եթե թույլ տանք, որ անփորձների այս անկանխատեսելի իշխանությունը շարունակվի նույն ոգով, ապա կարող է շատ շուտով ազգովի մնանք հեղափոխության փլատակների տակ։ Հասարակական այս համընդհանուր էյֆորիայից մինչև հիասթափության արդյունքում խոր դեպրեսիա մեկ քայլ է, ու երկրի կարող ուժերը պարտավոր են ճիշտ ժամանակին անել դրանից բխող համարժեք քայլեր։ Իշխանության պոպուլիզմին պետք է հակադրել սթափ ու գործնական լուծումներ, իշխանության՝ հասարակությանը պառակտելու գործելաոճին հակադրել հասարակությանը կառուցողական քայլերով համախմբելու գործելաոճը։ Իշխանության անգաղափար ու անծրագիր վարքագծին հակադրել գաղափարական ու կոնցեպտուալ քայլեր անելու վարքագիծը։ Մի խոսքով՝ իշխանության ամեն ինչ մերժելու դեստրուկտիվ՝ «ընդդեմ» քաղաքականությանը հակադրվել «հանուն» քաղաքականությամբ՝ մեր երկրի զարգացման՝ իրատեսական ծրագրերով ու կոնստրուկտիվ քայլերով։ Հարկավոր է գիտակցել իշխանությունների ապաշնորհ գործունեության արդյունքում մեր երկրի այս պայթյունավտանգ իրավիճակից բխող պահի լրջությունը, որ մենք գտնվում ենք այնպիսի բարդ տարածաշրջանում, չավարտված պատերազմի պարագայում ու, էլի՝ շատ աշխարհաքաղաքական, տարածաշրջանային ու ներպետական գործոններով պայմանավորված, ստիպված ենք գործել սակրավորի տրամաբանությամբ՝ առանց սխալվելու իրավունքի։
Փողոցի հողը կամաց-կամաց փախչում է Փաշինյանի ոտքի տակից
«Ավելի հեշտ է հիմարացնել մարդկանց, քան համոզել, որ նրանք հիմարացված են»
Մարկ Տվեն
ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի՝ օրերս արված սկանդալային հայտարարությունից հետո հեղափոխական շարժումը մտավ նոր փուլ։ Ու իմաստ չունի այլևս հակադարձել Վահե Գրիգորյանին, որ նա Սահմանադրության համապատասխան դրույթը ճիշտ չի հասկացել, կամ էլ՝ ինչո՞ւ այն ժամանակ չասաց, երբ իրենից առաջ արդեն ՍԴ դատավոր ընտրվել էր այս իշխանության օրոք, կամ ինչո՞ւ այս մեկ տարվա ընթացքում չենք իմացել, որ Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ նախագահ չէ։ Հասկացանք՝ նպատակը մեկն էր, որ Վահե Գրիգորյանը դառնա ՍԴ նախագահ, բայց ինչո՞ւ այս ձևով՝ նորաթուխ դատավորին հանցագործության մղելով։ Որովհետև այլ ձևերն արդեն իրենց սպառել են։ Նիկոլ Փաշինյանը հորդորեց արգելափակել դատարանների շենքերը, իսկ դրան ամաչելու աստիճան քիչ մարդ արձագանքեց։ Ռոբերտ Քոչարյանի դատարավության օրերին նրա համախոհները պինդ կանգնում են ու իրենց դեմ հանած իշխանական միտինգային զորքի ու նաև ոստիկանների հետ լավ էլ «կռիվ տալիս»։ Այսինքն, փողոցի հողը կամաց-կամաց փախչում է Փաշինյանի ոտքի տակից։ Այլևս հեգնանքով չի կարող վերջինս հանդիմանել իր կողմնակիցներին, թե նրանք, ովքեր պաշտոնի համար են քայլել, թող հետ քայլեն, քանի որ հասարակական աջակցությունը նվազում է, իսկ թիմակիցներից շատերն էլ, հասկանալով, որ խաբված են, չեն փորձում այլևս աջակցել վարչապետին։ Այդ դեպքում ո՞րն է լինելու Փաշինյանի իշխանության հենարանը։ Ուստի, նա ով ցանկանում է պաշտոն ստանալ, պետք է իր ուժերով աթոռից շպրտի այդ պաշտոնը զբաղեցնողին։ Բայց մտքներով չանցնի, որ Փաշինյանը թույլ կտա անկառավարելի անարխիա։ Մեզանում անարխիան այլևս բարձրացված է պետական քաղաքակության մակարդակի, ուստի պետք է նախապես համաձայնեցնել իշխանությունների հետ, թե որ պաշտոնն են ուզում, ստանան համաձայնություն, նոր միայն գնան ու զոռբայությամբ վերցնեն այն։ Ու անպայման օրենք խախտելով, որ գիտակցեն, որ հենց փոխվեց այս իշխանությունը, դատվելու են, կնշանակի՝ կյանքի գնով պիտի փորձեն պահել այն։ Սա արդեն Նիկոլ Փաշինյանին սատարելու խնդիր չէ, այլ հացի խնդիր, որը պետք է լուծել հանցագործ դառնալու գնով։ Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչու են ոմանք գուժում, որ երկիրը սահուն կերպով թևակոխում է քաղաքացիական պատերազմի փուլ։ Քանի որ ոչ ոք չգիտի, թե իր պաշտոնը կամ ունեցվածքը որ խլողին կհետաքրքրի։ Ուստի, յուրաքանչյուր ոք իր ունեցվածքն ու զբաղեցրած դիրքը ստիպված է լինելու պաշտպանել սեփական ուժերով, քանի որ հույս չունի, թե իր խախտված իրավունքը պաշտպանելու են իշխանության կամակատար «վեթինգված» դատավորները՝ «գրիգորյանական» դատարանի «բարձր հովանու ներքո»։
Ում մտքով կանցներ, որ առնվազն չորսուկես հազար տարվա քաղաքակրություն ունեցող, «Մատյան ողբերգություն» (Գրիգոր Նարեկացի, 1002թ․) ու «Որոգայթ փառաց» (Շահամիր Շահամիրյան, 1773թ․) երկնած (որոնց հիմնական դրույթներն ու դատողություններն արդիական են մինչ օրս) մեր ժողովրդի նորօրյա իշխանությունները կառաջնորդվեն ատաման Նեստոր Մախնոյի մեկ հարյուրամյակ առաջվա խոսքերի տրամաբանությամբ՝ «Անարխիան կարգուկանոնի մայրն է» (Анархия – мать порядка), որն արդիական չի եղել անգամ նրա սեփական երկրում նույնիսկ հարյուր ամիս անց։
Հասարակությունն իներցիայով գնում է Նիկոլ Փաշինյանի հետևից, թեպետ նրանց ահռելի մասն արդեն հիասթափվել է նրանից, բայց դեռ պատրաստ չէ հետ կանգնել կամ էլ ուրիշի հետևից գնալ։ Առայժմ մեր ագրեսիվ իշխանությունն էլ պատրաստ չի գիտակցելու, որ ամեն ինչ տանուլ է տվել։ Բայց եթե թույլ տանք, որ անփորձների այս անկանխատեսելի իշխանությունը շարունակվի նույն ոգով, ապա կարող է շատ շուտով ազգովի մնանք հեղափոխության փլատակների տակ։ Հասարակական այս համընդհանուր էյֆորիայից մինչև հիասթափության արդյունքում խոր դեպրեսիա մեկ քայլ է, ու երկրի կարող ուժերը պարտավոր են ճիշտ ժամանակին անել դրանից բխող համարժեք քայլեր։ Իշխանության պոպուլիզմին պետք է հակադրել սթափ ու գործնական լուծումներ, իշխանության՝ հասարակությանը պառակտելու գործելաոճին հակադրել հասարակությանը կառուցողական քայլերով համախմբելու գործելաոճը։ Իշխանության անգաղափար ու անծրագիր վարքագծին հակադրել գաղափարական ու կոնցեպտուալ քայլեր անելու վարքագիծը։ Մի խոսքով՝ իշխանության ամեն ինչ մերժելու դեստրուկտիվ՝ «ընդդեմ» քաղաքականությանը հակադրվել «հանուն» քաղաքականությամբ՝ մեր երկրի զարգացման՝ իրատեսական ծրագրերով ու կոնստրուկտիվ քայլերով։
Հարկավոր է գիտակցել իշխանությունների ապաշնորհ գործունեության արդյունքում մեր երկրի այս պայթյունավտանգ իրավիճակից բխող պահի լրջությունը, որ մենք գտնվում ենք այնպիսի բարդ տարածաշրջանում, չավարտված պատերազմի պարագայում ու, էլի՝ շատ աշխարհաքաղաքական, տարածաշրջանային ու ներպետական գործոններով պայմանավորված, ստիպված ենք գործել սակրավորի տրամաբանությամբ՝ առանց սխալվելու իրավունքի։
Արտաշես Մուրադյանի ֆեյսբուքյան էջից